Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր տնօրեն, գլխավոր մարզչի պաշտոնակատար Վալերի Կարպինը, խոսելով Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխության մասին, հերքել է շրջանառվող լուրերը:
– Շատ է խոսվում Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխության մասին, անգամ «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչն է հաստատել այս լուրը: Ի վերջո, գնե՞լ եք Յուրայի տրանսֆերը, թե՞ ոչ.
– Ոʹչ, չենք գնել:
Հիշեցնենք, որ ինքը՝ Յուրան, հաստատել է իր՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխության մասին լուրերը, իսկ թե մոսկովյան ակումբի՝ այս հարցի շուրջ տրվող տարբեր մեկնաբանություններն ու հերքումներն ինչ առիթով են, չենք կարող ասել:










































