Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Կրասնոդարի «Կուբան»-ի հարձակվող Արազ Օզբիլիսը խոսել է «Կրասնոդար» – «Կուբան» խաղի մասին, որն ավարտվեց տանտերերի զարմանահրաշ հաղթանակով. նրանք երկու գոլի հեղինակ դարձան, երկուսն էլ՝ խաղավարտին:
«Վատ խաղ էր մեզ համար. նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ: Իհարկե, ես հիասթափված եմ:
Երկու տուգանայինից հետո երկու գոլ… Սա անհավատալի է: Չափազանց վատ է, որ մենք պարտվեցինք»,- Rusfootball.info-ն փոխանցում է Օզբիլիսի խոսքերը:










































