Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Ստավրոպոլում հայ ֆերմերի 2 զավակների դաժան սպանությունը բացահայտված է. նա ցանկանում է երեխա որդեգրել Հայաստանից

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկայա բնակավայրում հայ ընտանիքի նկատմամբ իրականացված դաժան հաշվեհարդարը բացահայտվել է: Հայ ֆերմերի երկու երեխաներին սպանել են Ստավրոպոլ երկրամասի Պյատիգորսկ քաղաքի 18-ամյա երկու երիտասարդներ՝ Եվգենի Կոլոմիյցևն ու Դմիտրի Սուշենկոն, որոնցից մեկը ձերբակալվել էր շատ ավելի վաղ մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ մեղադրվելով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և տարածման, ապա նաև մեքենայի հափշտակման մեջ: Նրանցից երկուսի դեպքում էլ որոնողական աշխատանքների ընթացքում ապօրինի զենք էր հայտնաբերվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին մանրամասներ փոխանցեց Ստավրոպոլում բնակվող հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանը: Նա նշեց, որ այդ շրջանում իր ֆերմայից ութ հորթ է վաճառել: «Իմացել են, թե տանը մեծ ունեցվածք ունեմ, և կարելի է գալ ու մեծ չափերի գողություն անել: Իմացել են, թե տանը նվերներ ունեմ, կարող են գալ՝ վերցնել»,- ասաց նա՝ հավելելով, թե անիմաստ է քննարկել բացահայտման ողջ ընթացքը, քանի որ ամեն ինչ արդեն ավարտվել է:

Եզրափակելով՝ Խաչատուր Ղազարյանը նշեց, որ մոտ ապագայում ցանկանում է գալ Հայաստան և նորածին երեխա որդեգրել, եթե հնարավոր լինի: Նա ակնկալում է, որ տեղի իշխանություններն իրեն ու կնոջը կաջակցեն ընտանիքը համալրելու և իրենց առօրյան կյանք վերադարձնելու իր ցանկությունն իրագործելու հարցում:

Հիշեցնենք, որ անհայտ անձը ներխուժել էր ազգությամբ հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանի տուն և գնդակահարել նրա ընտանիքի անդամներին: Արդյունքում նրա երեխաները՝ 16-ամյա Արսեն Ղազարյանը և 11-ամյա Լիանա Ղազարյանը, մահացել էին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ նրանց մայրը՝ Թամարա Ղազարյանը, վիրավորվել էր:

Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ հանցագործը հայ ֆերմերի տուն էր ներխուժել տանիքով և վերնահարկով: Մուտք գործելով Ղազարյանների հյուրասենյակ, որտեղ բազմոցին քնած են եղել Արսեն և Լիանա Ղազարյանները, հանցագործը կարծել է, թե նրանք ծնողներն են, և մի քանի կրակոց է արձակել: Ինչպես տեղեկացրել էր ռուսական Lifenews-ը, աղմուկից սենյակ էր մտել երեխաների մայրը՝ Թամարա Ղազարյանը, իսկ հանցագործը հասկանալով, որ սխալվել է, կրակել էր նրա ուղղությամբ և փախել, սակայն արձակված փամփուշտը մնացել էր տուժողի ատամի մեջ: Հանցագործը եղել էր դիմակավորված: Հարուցվել էր քրեական գործ սպանության և ապօրինի զենքի շրջանառության հատկանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում