Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Ծիրանի աղքատ բերքով՝ հարուստ փառատոն. «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնը փակվեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հայկական ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

– Րաֆֆի, այսօր «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի ավարտն է արդեն: Կարո՞ղ եք նշել՝ այս տարի ինչո՞վ առանձնացավ «Ոսկե Ծիրանը», ո՞րն էր առանձնահատկությունը, որ, որպես այդպիսին, Հայաստանում մինչ այս չէր եղել:

– Ճիշտ է, ծիրանը, որպես միրգ, էս տարի շատ սուղ էր մեզ համար, և պիտի ասեմ, որ նաև էդ ծիրանօրհնեքի համար ծիրանը բավականին դժվարությամբ կարողացանք բերել, բայց փառատոնի իմաստով բավականին հարուստ էր:

«Ոսկե Ծիրանը»՝ այս տարվա մեր 11-րդ միջազգային կինոփառատոնը, մեկնարկային նշանակություն ուներ, որովհետև անցյալ տարի եթե հոբելյանական էր՝ 10-ամյակն էր, այսինքն՝ 10 տարին արդեն ամփոփված էր, այս տարի մի տեսակ նոր մեկնարկի, նոր 10-ամյակ մտնելու խնդիր ունեինք և փորձեցինք դրան վերաբերվել էնպես, ինչպես կանեինք մեր՝ արդեն 10 տարվա փորձառությամբ և կապերով, ինչպես կանեինք առաջին անգամ: Էդ պլատֆորմը փորձեցինք պահել, և պիտի ասեմ, որ շատ լավ ստացվեց այս տարվա մեր փառատոնը: Հարուստ էր և ծրագրերի, և հյուրերի առումով, որովհետև տարիներ տևած բանակցությունների արդյունքում այս տարի մեզ մոտ էնպիսի մարդիկ էին եկել, ինչպիսիք են, օրինակ, Կիմ Կի Դուիկը, չինացի հայտնի կինոռեժիսոր Ցիա Չանկեն, Օթարի Օսելիանին, Ամոս Գիտայը… Սրանք անուններ են, որոնք համաշխարհային կինոյի և մերօրյա կինոյի համաշխարհային նետաձիգներն են համարվում, այսինքն՝ իրենք մի առանցք են այսօրվա ժամանակակից կինոյում:

 – Ի՞նչ ասել է՝ «տարիների բանակցություն», ստացվում է՝ մենք նոր «Ոսկե Ծիրանը» կարողացանք միջազգային հարթա՞կ բարձրացնել, ճանաչելի՞ դարձնել, դրա համար այսօր նրանք եկան, հա՞, սա՞ էր պատճառը:  Այսօր ավելի համաշխարհային նշանակությո՞ւն է ձեռք բերել «Ոսկե Ծիրանը»:

– Ինչ խոսք,  նաև այդ նշանակությունը կա, որովհետև ամեն տարի կինոփառատոնը միջազգային հարթակում ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում, բայց բանակցությունների իմաստով բավականին դժվարություններ են առաջանում, որովհետև շատ քիչ են այդ հեղինակային կինոռեժիսորները, որոնք ստեղծում են իրենց կինոն, և շատ-շատ են այն փառատոները, որոնք ցանկություն ունեն նրանց հրավիրելու: Եվ «Ոսկե Ծիրան» փառատոնը, որը չունի հսկայական բյուջեներ, որպեսզի կարողանա խոշոր հոնորարներ տալ այդ ռեժիսորներին, իրենք գալիս են իրենց ցանկությամբ և կամ առանձնակի հետաքրքրություն ունենալով կինոփառատոնի նկատմամբ: Բանակցությունները հիմնականում այդ իմաստով են, այսինքն՝ կարողանալ նրանց համոզել, որ սա հենց այն փառատոնն է, որ այս տարի կուզենաք գալ:

Եվ երկրորդ՝ ավելի կարևոր խնդիրն այն է, որ ամռան այս շրջանը շատ կինոռեժիսորների համար նկարահանման շրջան է: Իրենք հիմնականում ֆիլմեր են ունենում, օրինակ՝  Ամոս Գիտայը հենց նոր էր ավարտել իր ֆիլմը, որի պրեմիերան արդեն պետք է տեղի ունենար Վենետիկի միջազգային կինոփառատոնում, և ինքը ֆիլմն ավարտելուց ուղիղ երկու օր հետո ժամանել է Հայաստան: Այսինքն՝ էդպիսի խնդիրներ լինում են:

«Ոսկե Ծիրան»» 11-րդի կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ փառատոնը ամբողջությամբ նվիրված էր Ս. Փարաջանովի 90-ամյա հոբելյանին, ինչը մեզ համար ևս նշանակալից իմաստ ուներ: Քանի որ Ս. Փարաջանովը այն կինոռեժիսորն է, որը ազդեցություն է ունեցել տարբեր երկրներում կինոյի զարգացման վրա:

 

Րաֆֆի Մովսիսյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում