Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Տեղի ունեցավ ծառայակցի գնդակից սպանված 20-ամյա Գևորգ Ավագյանի հոգեհանգիստը

Ոսկեվազ գյուղում սուգ է: Երեկ վաղ առավոտյան ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Ավագյանի հոգեհանգիստն է գյուղի Մշակույթի տանը: Իրենց տանը չէին կարող կատարել, քանի որ Գևորգ Ավագյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում՝ գյուղի ծայրում փոքրիկ և առանց ծածկի տանը. տան տանիքը մեծ «ցելոֆաններով է պատված»:

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նույնպես մասնակցում էր հոգեհանգստին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ վաղ առավոտից եղել է դիահերձարանում, շատ վատ է զգում, ուստի չի կարող խոսել: Այնուամենայնիվ, նա նշեց, որ Գևորգ Ավագյանը չորս ամիս հետո զորացրվելու էր. «Մեր զոհվածի՝ Հասմիկի թոռնիկն է, էսօր իմ շահառուի կողքին եմ կանգնել, վիշտն եմ սգում և ցավում եմ, որ մի մամա էլ «բալա» կանչեց»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել: Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ թե ինչպես է տեղի ունեցել դեպքը և թե որն է եղել պատճառը՝ ոչ ոք չի կարող իմանալ, քանի որ դեպքը տեղի է ունեցել դիրքերում:

Մեր հարցին, թե տեղեկատվությունը, ըստ որի՝ զինծառայակից ընկերը՝ Արմեն Սարգսյանը, ամբողջ պահունակը կրակել է Գևորգի ուղղությամբ, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, նա պատասխանեց. «Դատաբժշկական փորձաքննություն կա, ես մայրաբար գոռում էի՝ բալես, և հնարավոր չէր մինչև վերջ մասնակցել»:

Ոսկեվազի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, տեսնելով զինվորական և հրամանատարական անձնակազմին, ասաց. «Չեն էլ ամաչում՝ եկել կանգնել են այստեղ, ի՞նչ երեսով, որ լավ զինվո՞ր են տվել, որ բժշկական կամիսիայով լավ անցկացրե՞լ են: Իմ սանն է եղել ու շատ լավ երեխա էր: Դրա փոխարեն՝ գնացեք էդ կանգնածներին ասեք՝ շատ ապրեք, լավ հայրենիքի պաշտպան եք. անամոթնե՛ր, երանի իրենք լինեին, իրենք լինեին այս արկղի մեջ, որ իմանային»,- ասաց մանկավարժը՝ հավելելով, որ Գևորգը շնորհված էր մարդկային բոլոր լավ կողմերով, բարեխիղճ էր:

Ի դեպ, հոգեհանգիստը տեղի ունեցավ փակ դագաղով, քանի որ ոսկեվազցիների պատմելով՝ ամբողջ դեմքի վրա տեղ չի մնացել:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը չցանկացավ որևէ բան մանրամասնել կատարվածից, միայն նշեց, որ նախաքննություն է գնում, և այս փուլում իրավունք չունեն մեկնաբանելու:

Հիշեցնենք, որ Գևորգ Ավագյանը սպանվել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Գևորգ Ավագյանի ծառայակիցը՝ Արմեն Սարգսյանը, սպանությունը կատարելու կասկածանքով:

Ի դեպ, հոգեհանգստի ողջ ընթացքում ոմն Վոլոդյա խոչընդոտում էր «Առաջին լրատվական»-ի աշխատանքին, հրում էր լրագրողին, սպառնում: Ոսկեվազի բնակիչները պատմեցին, որ Վոլոդյան Ոսկեվազից չէ, Գևորգի հոր՝Արծրունի մորաքրոջ տղան է, ում որդին՝ Աշոտը, ՊՆ-ում է աշխատում: Կադրերում ակնհայտ երևում է թե ինչպես է նա ուղեցկում ՊՆ անձնակազմին:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում