Tuesday, 23 04 2024
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում

Նոր կառավարությունը կյանքի է կոչում նախորդ կառավարության ծրագրերը

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդման հյուրն է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

– Օրերս կլրանա նոր կառավարության գործունեության հարյուր օրը: Կխնդրեի, որպես մարզպետ՝ գնահատեիք, թե նոր կառավարության տարածքային քաղաքականությունն ինչպիսի՞ն է, տարբերվո՞ւմ է նախորդ կառավարության հռչակած նպատակներից, առաջնահերթություններից: Մարզերում մարդիկ կարո՞ղ են նոր սպասելիք ունենալ նոր կառավարությունից, թե՞ ոչ:

 – Նախ` ասեմ ձեզ, որ առհասարակ կառավարության գործունեության մասով ես իրավասու չեմ մեկնաբանություններ անելու, իսկ ինչ վերաբերում է կառավարության գործունեության ծրագրի տարածքային համաչափ զարգացման բաղադրիչին, ապա ի սկզբանե ասեմ, որ նոր ձևավորված կառավարությունն իր ծրագրում որպես հիմնարար դրույթներ հռչակել է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և որոշակի իմաստով` նախորդ կառավարության ծրագրի (դրույթները), որովհետև ըստ էության` նոր կառավարության  ձևավորումով քաղաքական թիմի փոփոխություն տեղի չի ունեցել, և բնականաբար, նոր կառավարությունը նոր մոտեցումներով կյանքի է կոչում այն ծրագրային հիմնարար դրույթները, որոնք արտացոլված են քաղաքական փաստաթղթերում, նախընտրական ծրագրերում:

Քանի որանընդհատ խոսվում է, որ մարզերին պիտի ավելի շատ ուշադրություն դարձվի, որպես մարզպետ` ի՞նչ ակնկալիք ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ուշադրությունը, ինչպե՞ս պիտի արդյունավորվի այդ ամենը, տեսլական կա՞ ընդհանրապես:

 – Կան ոչ միայն տեսական, այլև կոնկրետ պրակտիկ քայլեր, գործողություններ, որոնք միտված են այդ խնդրի լուծմանը: Կառավարության գործունեության ծրագրում տարածքային համաչափ զարգացումն առանձնակի շեշտադրումով է ներկայացված, դրա հետ միասին գործունեության ծրագրում առանձին դրույթներ կան, որոնք վերաբերում են ՏԻ համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը, որը նույնպես, կարծում եմ, տրամաբանական է քննարկել տարածքային համաչափ զարգացման համատեքստում: Եթե դա նայենք կոնկրետ գործողությունների տեսանկյունից, յուրաքանչյուր տարի ֆինանսական համահարթեցման սկզբունքով կառավարությունը մեծացնում է համայնքներին տրվող դոտացիաների ֆիզիկական ծավալները, իսկ դրանք միջոցներ են, որոնք ուղղվում են համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:Առավելապես այդ միջոցներով են համայնքները կարողանում զարգացնել սոցիալական ենթակառուցվածքները, պահել մանկապարտեզներ, մշակութային հիմնարկներ, վճարել աշխատավարձեր, հոգալ համայնքների բարեկարգման, սանմաքրման աշխատանքները: Սա նույնպես քաղաքական մոտեցում է` աջակցել համայնքներին ֆինանսապես:

– Մենք նկարահանող խմբեր ենք ուղարկում տարբեր մարզեր՝բավական լուրջ արտագաղթի հետևանքով, համայնքները դատարկվում են, կարծես առկա էօպտիմալացման միտում, համայնքների խոշորացման գործընթաց է սկսել: Խնդրեմ` պատճառները թվարկեք, ինչո՞ւ  և ո՞ւր կարող ենք հասնել այդ խոշորացման արդյունքում:

 – Օպտիմալացում տերմինը թերևս առավել ճիշտ է կիրառել, որովհետև այդ բարեփոխումները միտված են ամրապնդելու ՏԻ կարողությունները: Մենք մեր երկրում ունենք մոտ 1000 բնակավայր և 915 համայնք, այսինքն` գրեթե յուրաքանչյուր բնակավայր ստացել է համայնքի կարգավիճակ:  Իսկ ՏԻ մասին օրենքը, հիմնվելով եվրոպական խարտիայի վրա, սահմանում է, որ ՏԻ-նոչ միայն իրավունք է տեղական իշխանությունների` ինքնուրույնաբար հանդես գալու, այլև կարողություն` լուծելու տեղական նշանակության խնդիրները: Ի սկզբանե ձևավորված համայնքի փոքր չափերը բացասաբար են անդրադառնում համայնքների կարողությունների վրա: Ցավոք, մենք ունենք շատ համայնքներ, որոնք իրենց կենսական խնդիրները լուծելու սեփական կարողություններ չունեն: Այդ բարեփոխումները միտված են առաջին հերթին ամրապնդելու այդ կարողությունները, հակառակ պարագայում տեղական իշխանությունների գոյությունն այլևս արդարացված չի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում