Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Լևոն Հայրապետյանից առաջ պետք է Հովիկ Աբրահամյանը ձերբակալվեր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

– Պարոն Ղուկասյան, օրերս Ձեր ֆեյսբուքյան էջում բաց նամակով՝  ոչ պաշտոնական, հանդես  էիք եկել Դուք և ԼՂ քաղաքացի Վարուժան Գաբրիելյանը՝ խնդրելով Բակո Սահակյանին հրաժարական չտալ: Արդյոք նրա հրաժարականի նախադրյալ կա՞:

– Ճիշտն ասած, այդ նամակը որևէ խնդրանք իր մեջ չի պարունակել, և նամակի ֆորմատը հենց այդ պատճառով է ընտրվել՝ ոչ պաշտոնական նամակ, որն ուղղված էր  ո՛չ թե Բակո Սահակյան նախագահին, այլ Բակո Սահակյան ԼՂՀ քաղաքացուն: Նամակում պարզապես մեր դիրքորոշումը և կարծիքն ենք հայտնել նման քաղաքական իրավիճակում. ի՞նչ կնշանակի ԼՂ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու հրաժարականը:

Այս վերջին ընթացքում կան մի քանի քաղաքական ձեռքբերումներ: ԼՂ-ի դիրքորոշումը վերջին ամիսների ընթացքում էապես փոխվել է՝ ավելի համարձակ է դարձել, և ես կարծում եմ, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վտանգել այդ ձեռքբերումները՝ մանավանդ հանրության մեջքի հետևում կատարվող ինչ-որ գործարքների միջոցով, բնականաբար՝ մեծագույն վնաս կհասցնեն հայ ժողովրդի անվտանգությանը և ազգային շահերին:

 – Պարոն Ղուկասյան, ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը՝ ԼՂ կարգավորման խնդրի հե՞տ են կապված. վերջին ամիսներին շատ էին հայտարարությունները: Կասեք՝ ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը:

– Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, որ ամփոփված է, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների»  մեջ, ըստ էության նշանակում է վերադարձ մինչև 1991 թվականի դեկտեմբերի 10-ը, այսինքն՝ Արցախում հանրաքվեի անցկացման ժամանակահատվածում գոյություն ունեցող կարգավիճակը: Մենք Ստեփանակերտից լսեցինք այն դիրքորոշումը, որ նման բան չի կարող լինել: Ըստ էության, Ստեփանակերտը մերժեց մադրիդյան սկզբունքները:

Երկրորդ էական փոփոխությունն այն էր, որ երկու Ազգային ժողովների համատեղ պատգամավորական խումբը դիմեց Մինսկի խմբին և մատնանշեց, որ Արցախը այսուհետ պատրաստակամ է ինքնուրույն քննարկել այդ հարցերը՝ խաղաղ կարգավորման շրջանակում, որոնք վերաբերում են իր պետական շահերին: Այսինքն՝ սա նոր երևույթ է խաղաղ կարգավորմոն գործընթացում:

Տարիներ շարունակ նման դիրքորոշում Արցախից չենք ունեցել՝ իր հստակության իմաստով, և, բնականաբար, այս իրավիճակը անհրաժեշտ է համարել ձեռքբերում և պետք է այն պահպանել:

 

Անդրիաս Ղուկասյանը հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում