Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Ընտրության առաջին պարտվողը

Ակնհայտ է, որ Հայաստանի հերթական կամ արտահերթ ընտրություններից առաջ ուրվագծվում է ներքաղաքական այն ստատուս քվոն, որի շրջանակներում էլ տեղի է ունենալու ընտրական խաղը:

Եվ կարծես թե նշմարվում է, որ այդ ստատուս քվոյի շրջանակում տեղ չի մնալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով իր նախագահությունը թողնելուց հետո կարծես թե բազմաթիվ ջանքեր գործադրեց, որպեսզի առաջիկա ընտրական փուլի համար կարողանա իր համար շահավետ որևէ քաղաքական ֆորմատ ձևավորել` դրանով այդ փուլում սպասարկելով իր շահը:

Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր անձամբ մասնակցել ընտրական փուլին: Քոչարյանը, թերևս, գիտակցում է, որ առնվազն առայժմ այդ հնարավորությունը չունի, քանի որ նրա հանրային վարկանիշը բավականաչափ ցածր է, իսկ Հայաստանի արտաքին գործընկեր պետություններն էլ կարծես թե նրա համար այդպես էլ կանաչ լույս չվառեցին ավելի ակտիվ քաղաքական գործունեություն վերսկսելու ճանապարհին:

Այդ պարագայում Քոչարյանին մնում էր միայն անուղղակի մասնակցությունը` իր շահը սպասակող որևէ քաղաքական ֆորմացիայի միջոցով: Դա կարող էր լինել թե զուտ հենց դրա նպատակով ստեղծված մի ուժ կամ ֆորմատ, կամ էլ մի ուժ կամ ֆորմատ, որը կարող էր Քոչարյանի հետ ընդհանուր շահեր ունենալ: Սակայն վերջին զարգացումները կարծես թե վկայում են, որ ներքաղաքական նախընտրական ստատուս քվոյում այդպիսի ֆորմացիայի համար տեղ չի մնում:

Համենայնդեպս, նկատելի է, որ մի կողմից` Հայ ազգային կոնգրեսը, իսկ մյուս կողմից էլ` իշխանությունը ներքաղաքական դաշտը ակտիվորեն փորձում են վերցնել աքցանների մեջ: Շատերն այստեղ գործարքի նշաններ են նկատել: Գործընթացներն, իհարկե, չունեն բավարար թափանցիկություն, բայց պետք է նկատել, որ իրավիճակն ինքնին այդպիսի «գործարքն» ինքնաբերաբար դարձնում է իրագործելի:

Բանն այն է, որ թե՛ իշխանությանը, թե՛ Հայ ազգային կոնգրեսին ներկայումս անհրաժեշտ է բյուրեղացնել այն դաշտերը, որում գործում են: Կոնգրեսը ցանկանում է ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում հնարավոր իր թիկունքը ապահովագրել, իսկ իշխանությունն էլ փորձում է ներիշխանական դաշտում ապահովել իր թիկունքը: Կարծես թե միանգամայն բնական տրամաբանություն է: Այլ հարց է, թե արդյո՞ք ընդդիմադիր և իշխանական դաշտերի մոնոպոլացումը կարող է նպաստավոր լինել երկրի զարգացման համար: Դա քննարկելու խնդիր է:

Մոնոպոլիան ինքնին վատ բան է բոլոր դեպքերում, սակայն մյուս կողմից էլ` եթե տեղի է ունենում միանգամայն իրավական մեթոդներով տարվող պայքար` Սահմանադրության և օրենքի շրջանակում, ապա որևէ կերպ հնարավոր չէ քաղաքական որևէ ուժի ասել, թե պետք չէ պայքարել հասարակության հնարավորինս մեծ մասի համակրանքի համար, քանի որ դա մենաշնորհացման փորձ է կամ այդպիսի վտանգ է պարունակում: Ի վերջո, որևէ ուժ չի կարող, ասենք, հանրության մի փոքր մասի համակրանքը վերցնել, իսկ մնացյալից սիրահոժար ձեռք քաշել և թողնել մյուսներին:

Խնդիրը օրենքը և Սահմանադրությունն են, և եթե խախտում չկա, ապա մնացյալը արդեն մրցունակության հարց է: Կա, իհարկե, բարոյականության խնդիրը, բայց դա կարծես թե խիստ հարաբերական հասկացություն է, և մի փոքր բարդ է այն գործընթացների սահմանված, գրված չափորոշիչ դարձնելը: Բարոյականության սահմանները հասարակությունն ինքն է որոշում:

Այդպիսով, Հայաստանում նկատելի են երկբևեռ ստատուս քվոյի դրսևորման և կայացման լուրջ միտումներ, որոնք էլ հենց արգելք են հանդիսանալու առաջիկա ընտրական փուլում Ռոբերտ Քոչարյանի անուղղակի, բայց նշանակալից ներգրավվածության համար: Քոչարյանի հետ կապվող հիմնական ուժը` «Բարգավաճ Հայաստանը», կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո կարծես թե այլևս գոյություն չունի: Համենայնդեպս, ներկայիս բուռն ներքաղաքական զարգացումների պարագայում ԲՀԿ-ն քաղաքական կենդանության նշաններ ցույց չի տալիս: Հասկանալի է, որ նոր հուշագիրը նաև շանս չի տալիս դրսևորվելու համար, քանի որ ԲՀԿ-ն կամ պետք է հուշագրին դեմ գնա, կամ էլ պետք է ընդամենը վերահաստատի ՀՀԿ կցորդ դառնալու իրողությունը: Այսինքն` Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին դրել է խիստ նեղ մի շրջանակի մեջ:

Քոչարյանի հետ կապվող մյուս ուժը` Դաշնակցությունը, հայտնվել է, ըստ էության, ցայտնոտի մեջ: Կոնգրեսը չգնալով հեղափոխական քայլերի, ընտրելով ռադիկալ տրամադրությունները զսպելու և իշխանության հետ շախմատ խաղալու տարբերակը` փաստացի Դաշնակցությանը զրկեց «կառուցողական ընդդիմության» նիշից, որ փորձում էին խաղարկել Կոնգրեսին ներկայացնելով արմատական ընդդիմություն: Դաշնակցությունն ընտրական առաջիկա փուլից առաջ կանգնած է իդենտիֆիկացիոն լուրջ խնդրի առաջ և պետք է գտնի որևէ նոր նիշ, քանի որ Կոնգրեսը կարծես թե ընտրել է ռադիկալության և կոմպրոմիսների մի ոսկե միջին տարբերակ` Դաշնակցության ճանապարհը փակելով թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Այդ պարագայում Դանակցությունը հազիվ իր հարցերը փորձի լուծել, ուր մնաց Ռոբերտ Քոչարյանի:

Դժվար է պատկերացել, որ Հայաստանի քաղաքական դաշտում որևէ այլ ֆորմացիա կարող է լինել, որի հետ Քոչարյանը ունենա ընդհանուր շահեր և հանգի նախընտրական փոխգործակցության շահավետ պայմանավորվածության: Դժվար է պատկերացնել, որ դա կարող է լինել «Ժառանգությունը», քանի որ այդ դեպքում «Ժառանգությունը» ստիպված է լինելու վերանայել իր գործունեության այն ամբողջ փիլիսոփայությունը, որ որդեգրել է այժմ: Իսկ այդ վերանայման դեպքում «Ժառանգությունն» անխուսափելիորեն հայտնվելու է մեծ հարվածի տակ, քանի որ Քոչարյանի հետ եզրեր գտնելու համար կուսակցությանը հարկ կլինի արմատապես վերանայել իր կերպը և կեցվածքը: Դա էլ այն դեպքում, եթե ենթադրենք, որ «Ժառանգությունը» մեկ էլ տեսար կարող է մտածել այդ մասին, ինչը գրեթե անհավանական է, եթե նույնիսկ Քոչարյանը մտածի ծայրահեղ դեպքում դիմել «Ժառանգության» օգնությանը:

Տիգրան Կարապետյանի հունվարյան «բենիֆիսն» էլ շատ արագ մարեց, և Կարապետյանը, որը այդ օրերի ալիքի վրա սկսեց ընկալվել որպես ներկայիս քաղաքական դաշտում լուրջ բևեռ դառնալու հավակնորդ, որքան արագ «հարստացել» էր, այդքան արագ էլ «սնանկացավ» և այսօր «պարտք» է որոնում Դաշնակցության կամ «Ժառանգության» մոտ:

Այդպիսով, կարծես թե նկատվում է խորհրդարանի գալիք ընտրությանն առաջինը պարտվող կողմը` դա թերևս Ռոբերտ Քոչարյանն է, ով թերևս կորցնում է դաշտում իր կայուն տեղը զբաղեցնելու ու առաջիկա ընտրություններում 2017-18 թվականների համար բազա ապահովելու հնարավորությունը: Իհարկե, այստեղ շատ բան կախված է նրանից, թե ներքաղաքական ուրվագծվող կամ նշմարվող ստատուս քվոն առարկայական արդյունքների առումով որքան գոհացուցիչ կլինի հասարակության, քաղաքացիների համար և ինչ նոր բան կտա նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում