Ինչպես փոխանցում է թուրքական cumhuriyet թերթը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հերքել է իր կապը անցած կիրակի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետ: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Հիշեցնենք` անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր 32 մարդ: Բացի այդ, կազմակերպությունը որոշում է կայացրել երկարաձգելու միակողմանի հրադադարը` մինչև 2011թ. խորհրդարանական ընտրությունները: Որպեսզի հրադադարը կայուն լինի, կազմակերպությունը 5 պայման է առաջարկում թուրքական իշխանություններին.
– անջատողականների դեմ ռազմական գործողությունների դադարեցում,
– «անարդար դատապարտվածների» ազատ արձակում,
– Աբդուլլահ Օջալանի ակտիվ մասնակցություն խաղաղության գործընթացին,
– սահմանադրության վերանայման հանձնաժողովի գումարում,
– խորհրդարան անցնելու 10%-անոց ընտրական ցենզի վերացում: