Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իրանի դեսպանի շատ կարևոր ուղերձները

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին կարծես թե ստանձնել է տարածաշրջանի «խղճի» դերը, որը ժամանակ առ ժամանակ խոսում է բավական բաց և ասում բաներ, որոնք հիշեցնում են ամպրոպներից ու փոթորիկներից հետո բացված երկինքը: Հայաստանի հասարակության համար դեռևս թարմ են Իրանի դեսպանի մտքերը գազի, էներգետիկայի մասին: Ու թարմ կլինեն այնքան, քանի դեռ Հայաստանը ստիպված է լինելու շատ թանկ վճարել «Գազպրոմի» հետ դեկտեմբերի 2-ի կապիտուլյացիոն պայմանագրի համար:

Դեսպան Ռեյիսին հուլիսի 18-ին էլ արել է բավական հետաքրքրական հայտարարություններ անվտանգության թեմատիկայով: Մասնավորապես, նա նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե Ադրբեջանին տրվող ռուսական զենքը կրակի, ապա դրանից առաջինը տուժելու է հենց Ռուսաստանը: Թեհրանն անշուշտ հասկանում է Մոսկվայի ռազմավարական խնդիրներն ու թիրախները տարածաշրջանում, որոնք անկասկած հասնում են ընդհուպ Իրան: Մոսկվայի համար կարևոր է ոչ միայն Արցախում ռազմական ներկայության հաստատումը, այլ դրա միջոցով Իրանի հանդեպ ազդեցիկ դիրքի ամրագրումը` արգելափակելով Իրանի խաղի հնարավորությունը Կովկասի ուղղությամբ, իսկ հետո բնականաբար ձգտելով Իրանի վրա հասնել ազդեցության այն աստիճանի, որը հնարավորություն կտա Թեհրանը վերածել ռուսական հաջորդ «ֆորպոստի»:

Իրանը Ռուսաստանին նախազգուշացնում է, որ թույլ չի տա սկսել այդ ծրագրի առաջին փուլը՝ Արցախում ռազմական ներկայության ապահովումը: Իրանի համար ներկայիս ստատուս քվոն ամենաշահեկանն է, երբ իրանական սահմանի մյուս կողմում կանգնած է հայկական զինուժ՝ ոչ մի այլ երկրի: Ընդհանուր առմամբ, այդ մասով բավական համահունչ են Իրանի և Արևմուտքի շահերը, քանի որ Արևմուտքի համար խնդիրը այստեղ տարածաշրջանային որակներն են, ոչ թե ստատուս քվոն: Այլ հարց է իհարկե, որ այդ որակների հարցում գեներատորի ահռելի պոտենցիալ ունեցող Հայաստանը իր առաքելությունն իրացնելու փոխարեն զբաղված լինելով ինքնիշխանությունը լիկվիդացնելով, խեղում է ստատուս քվոյի պահպանման տրամաբանությունը:

Միաժամանակ, շատ հետաքրքրական է Իրանի դեսպանի հայտարարությունը Նախիջևանի վերաբերյալ, ինչի կապակցությամբ նա կասկածի տակ է դնում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե Նախիջևանում կան թուրքական ստորաբաժանումներ: Այլ կերպ ասած` Իրանը Հայաստանին, ըստ էության, անվտանգության մեկ այլ երաշխիք էլ փորձում է ներկայացնել Նախիջևանի մասով` հավաստիացնելով, որ Նախիջևանը Իրանի վերահսկողության տակ է: Միայն այդ դեպքում Իրանը կարող է վստահ լինել, որ այնտեղ թուրքական ստորաբաժանումներ չկան:

Վերջերս Նախիջևանի մասին տարածվել էր Հայաստանում «Նախիջևան» նախաձեռնության հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ այդ տարածքում չափազանց մեծ է Իրանի ազդեցությունը: Իրանի դեսպանն անուղղակիորեն ըստ էության վերահաստատում է այդ հանգամանքը` այսպիսով Հայաստանին երևի թե ակնարկելով, որ Նախիջևանի ուղղությամբ վտանգներ չկան, և պետք չէ գնալ սրացումների: Սա հատկապես ուշագրավ է այն պարագայում, երբ հայկական կողմը նախիջևանյան սահմանային միջադեպերից հետո դիմեց կտրուկ գործողությունների և նոր դիրքեր վերցրեց Նախիջևանում: Այս սրացումներն իսկապես ուշագրավ էին՝ սահմանի այդ կողմում հանդարտության ավանդական ֆոնին:

Թեհրանը, ըստ ամենայնի, Հայաստանին մեսիջ է հղում, որ Նախիջևանի ուղղությամբ հավելյալ սրացումներ տալ պետք չէ, ինչպես նաև պետք չէ տրվել պրովոկացիաներին, որ կարող են լինել թուրքական վտանգի մասին տեղեկությունների շահարկումով: Թեհրանի մտահոգությունները երևի թե հասկանալի են: Ղարաբաղյան ուղղությամբ ռազմական ավանտյուրաները կանխելու համար կատարվող քաղաքական քայլերը չեն կարող չներառել Նախիջևանի ուղղությամբ հավանական ավանտյուրաներ թույլ չտալու խնդիրը, որովհետև ի վերջո սրացումները կարող են և Ղարաբաղից չսկսել, այլ սկսել Նախիջևանում: Չի բացառվում, որ Իրանը մտահոգություններ ունի նման` այսպես ասած փորձարկումների, հող շոշափելու փորձերի մասին:

Այս տեսանկյունից, Իրանի դեսպանի հայտարարությունները իսկապես կարևոր մեսիջներ են պարունակում Հայաստանի համար, որոնք պետք է հիմք ծառայեն, որ Հայաստանը լրջորեն խորհի տարածաշրջանային քաղաքականության շուրջ: Հայաստանն, ըստ էության, այդպիսի քաղաքականություն չունի էլ: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը ունի քաղաքականություն վարելու շատ սահմանափակ ընտրության հնարավորություն՝ Վրաստանի և Իրանի ուղղություններ, ու բաց թողնել այդ սուղ հնարավորությունները, նշանակում է փայտ խրել ոչ միայն սեփական անիվների մեջ, այլ նաև հարևանների:

Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները ակնհայտորեն վկայում են, որ Հայաստանը սկսել է Իրանի համար հանդիսանալ որոշակի բեռ` այն դեպքում, երբ երկու երկրները միմյանց համար հանդիսանում են հնարավորությունների լուրջ պոտենցիալ: Թեհրանն, ըստ էության, Հայաստանին է հասցեագրում մեսիջներ ամենակարևորի՝ անվտանգության բաղադրիչի կապակցությամբ, ինչով Հայաստանը մշտապես փորձել է արդարացնել իր ռուսաստանահպատակ իներտությունն ու դրանով իսկ իր տարածաշրջանային կարևոր դաշնակցի համար որոշակի բեռի և խնդրի վերածվելու հանգամանքը:

Ըստ որում` Երևանը մշտապես անուղղակիորեն և նույնիսկ ուղղակի դժգոհել է, որ իրեն երբեք չեն առաջարկվել անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ, ինչի պատճառով էլ, ըստ էության, ստիպված է եղել տրվել Ռուսաստանի շանտաժներին ու սպառնալիքներին: Իրանը ներկայումս շատ կոնկրետ խոսում է անվտանգության այլընտրանքների մասին: Դրանից ավելի կոնկրետ դիվանագիտության մեջ և միջպետական հարաբերություններում չեն խոսում, խոսում են «բեսետկաներում»: Մնում է հասկանալ՝ Հայաստանի իշխանությունները որ տեղում են մնալու այդ հայտարարություններից հետո էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում