ԱԺ հայտարարությունների ժամը բավական հանգիստ ընթացք ունեցավ:
ՀՀԿ խմբակցության անդամները հիմնականում խոսում էին Սերժ Սարգսյանի վերջին հադիպումների մասին` քննադատելով Ադրբեջանին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, քննադատեց ոստիկանների գործողությունները, որոնք թույլ չէին տալիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անձրևանոց ունենա. «Րաֆֆու զոնտիկը Թամանյանի ճարտարապետությանը չի խանգարում, այս անճոռնի դղյակները չեն խանգարում, Րաֆֆու զոնտիկը պիտի խանգարի՞»:
Միևնույն ժամանակ, Վահան Հովհաննիսյանը քննադատեց ռադիկալ ընդդիմությանը` Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատելու համար: