«Միլան»-ի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոյի գործակալ Մարկո Սոմելան հայտարարել է, որ իր հաճախորդն ուրախ կլիներ հանդես գալ «Նապոլի»-ի կազմում:
«Չեմ կարծում, որ Նոչերինոն կլքի «Միլան»-ը: Նա երկարաժամկետ պայմանագիր ունի ակումբի հետ և բոլորովին վերջերս է ամրագրել իր դիրքը թիմի մեկնարկային կազմում:
Անտոնիոն երկրպագում է «Նապոլի»-ին: Նա աշխարհի ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե հնարավորություն ունենար խաղալ այդ թիմում: Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք քննարկել «Նապոլ»-ի հնարավոր առաջարկը: Սակայն դրա բացակայության դեպքում նա պարզապես կշարունակի իր աշխատանքը «Միլան»-ում»,- Սոմելային մեջբերում է Radio CRC-ն:










































