Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Սերժ Սարգսյանն ավելացնում է կշռաքարերը

Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Աղվան Հովսեփյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Դատախազության դուռը համբուրելով հեռացած Աղվան Հովսեփյանը փաստորեն վերադառնում է: Սակայն նրա վերադարձը այնքան էլ գրանդիոզ չի ստացվում, քանի որ Քննչական կոմիտեն իր նախնական տեսլականի համեմատ բավական տխուր է ստացվում:

Եթե նախկինում պլանավորվում էր ստեղծել քննչական սուպերկառույց, ապա այսօր այդ կոմիտեն ընդամենը ներառում է Ոստիկանության և ՊՆ քննչական լիազորությունները, իսկ ավելի կարևոր՝ հարկային ծառայության քննչական լիազորությունները, ԱԱԾ քննչական լիազորությունները և Հատուկ քննչական ծառայության լիազորությունները Աղվան Հովսեփյանի ձեռքից դուրս են մնում: Այսպիսով, սուպերկառույց ստացվելու փոխարեն, ըստ էության` ստացվում է հերթական կառույց: Այսինքն` Աղվան Հովսեփյանը բոլորից մեկ աստիճան վեր կանգնելու փոխարեն, ընդամենը դառնում է մեկը բոլորից:

Այսինքն` Սերժ Սարգսյանը սրանով, ըստ էության, ձևավորում է իշխանական համակարգում մեկ ավելորդ ուժային կենտրոն, ընդհանուր բալանսի և բազմազանության համար: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը ավելացնում է իր կշռաքարերի քանակը` հարկ եղած դեպքում իր նժարը ծանրացնելու համար: Իսկ նժարը ծանրացնելու առիթներ կամ անհրաժեշտություն նա, իհարկե, առաջիկայում բավականաչափ զգալու է, երբ ավելի ու ավելի մոտենան խորհրդարանական և նախագահական ընտրությունները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և եթե իհարկե` այս ամենից առաջ էլ արտահերթ ընտրական զարգացումներ չլինեն:

Հերթական, թե արտահերթ` գործընթացները, ըստ էության, սրելու են ներհամակարգային բախումները տարբեր թևերի միջև՝ մի կողմից Հովիկ Աբրահամյանը, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը նրանցից որևէ մեկի հետ, մեկ այլ կողմից` յուրային օլիգարխները, միաժամանակ նաև ուժային կառույցները իրենց տարբեր շահերով:

Այսպիսով, Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի կարևոր բևեռներից մեկն է դառնում, և այստեղ առանցքայինը ոչ այնքան նրա տնօրինած կառույցի քննչական լիազորություններն են,- այստեղ, ըստ էության, ապահովվում է ուժայինների բալանսավորվածությունը՝ տարբեր ֆունկցիոնալ լիազորությունների համադրությամբ,- այլ ավելի շատ Աղվան Հովսեփյանի, այսպես ասած, վարչական-հասարակական ռեսուրսը, որ նա տնօրինում է որպես «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, որպես մի շարք այլ հասարակական նախաձեռնությունների առաջնորդ: Աղվան Հովսեփյանին փայփայելը Սերժ Սարգսյանի համար կարևոր է հենց այս` ոչ մասնագիտական-ուժային իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում