Ռուսաստանը պատրաստ է Ճապոնիայի փոխարեն ընդունել գեղասահքի առաջնությունը և իր վրա վերցնել կազմակերպչական բոլոր ծախսերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` սպորտի, տուրիզմի և երիտասարդության նախարար Վիտալի Մուտկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք չենք պնդում, բայց հարկ եղած դեպքում պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել չմշկասահքի միջազգային ֆեդերացիային և դա կանենք մեծ սիրով: Պատրաստ ենք անգամ բոլոր ծախսերը հոգալ»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ գեղասահքի աշխարհի առաջնությունը պետք է կայանար մարտի 21-27-ը Տոկիոյում, սակայն այն հետաձգվեց աղետալի երկրաշարժի և ցունամիի պատճառով: