Նախկին ՕԵԿ-ական, ներկայումս անկուսակցական Գրիգորի Մարգարյանը, որը հանդիսանում է «Բելաջո»-ի սեփականատերը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե շուտով ինքը վերադառնալու է ՕԵԿ, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։
Մեր հարցին՝ այդ դեպքում որտեղի՞ց է գալիս նման ինֆորմացիան, նա պատասխանեց. «Ես չգիտեմ։ Ինձ էլ հանգիստ թողեք, ՕԵԿ-ին էլ, որովհետև ես չեմ ցանկանում հետ վերադառնալ։ Նման խնդիր չկա»։