2012թ. ցուցադրված Lexus LF-LC աղմուկ հանած կոնցեպտը կվերածվի սերիական մոդելի: Այս մասին հայտնում է Autocar–ը:
Lexus-ի եվրոպական ստորաբաժանման փոխնախագահ Ալեն Ութենհովենը պորտալին ասել է, որ սերիական կուպեի ոճը արտաքին տեսքով կոնցեպտի հետ համընկնում է առնվազն 90%-ով:
Ութենհովենի խոսքով՝ դա ավելի շատ կլինի իմիջային մոդել: Lexus-ում զանգվածային վաճառքի հույս չունեն, սակայն հուսով են, որ կուպեն կամրապնդի արտադրողի իմիջը:
Առայժմ հայտնի չէ՝ ինչ պլատֆորմ կունենա ապագա նորույթը:
Motor Authority պորտալը պնդում է, որ կուպեի արտադրությունը կսկսվի 2016թ.: Lexus SC-ն շուկա կհանվի 100-130 հազար դոլար գնով: