Thursday, 18 04 2024
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին

Եթե Հայաստանը ձեռք մեկնի, ոտք, այն էլ` ուրիշի ոտք, սրբելու փոխարեն

Ռուսաստանի հանդեպ ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառումը հանգեցրել է աշխարհում ռուսական ընկերությունների արժեթղթերի գնանկման: Դա ուղղակի վստահության ցուցիչ է, և Ռուսաստանի տնտեսության հանդեպ վստահության ցուցիչների շարունակական անկումն աշխարհում անխուսափելի է` նկատի ունենալով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների բնույթը և վեկտորները, չնայած այն բանին, որ առանձին արևմտյան պետությունների հետ Ռուսաստանը կարող է և ինչ-որ կերպ պայմանավորվել կայուն հարաբերությունների շուրջ:

Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում անկում է ապրել հասարակական կարծիքի և ընկալումների մակարդակով, իսկ դա արդեն մի նշաձող է, որը հաղթահարելը շատ դժվար կլինի, անգամ եթե Պուտինին հաջողվի ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ կառավարությունների կամ գործարար էլիտաների որոշ ներկայացուցիչների հետ: Առայժմ, սակայն, նույնիսկ այդ հարթության վրա պայմանավորվածություններն են հեռու, և ինչքան խորանում է Ռուսաստանը Արևմուտքին իր «լիարժեքությունը» ապացուցելու հարցում, այնքան Պուտինի հանդեպ վերաբերմունքը, ըստ էության, հանգում է պարզ դիլեմայի՝ կա՛մ Ռուսաստանն ընդունում է կապիտուլյացիան, կա՛մ գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, առաջին հերթին տնտեսական իմաստով: Սա իր հերթին ուղղակի նշանակում է նաև Հայաստանի տնտեսության ոչնչացման վտանգ, եթե այդ տնտեսությունը շարունակում է գերազանցապես կապակցված մնալ Ռուսաստանին:

Անվստահությունը Ռուսաստանի տնտեսության հանդեպ նշանակելու է անվստահություն Հայաստանի տնտեսության հանդեպ: Դա նշանակելու է, որ Հայաստանի տնտեսությունը զրկվելով ռուսական ներդրումներից, որոնք կարող էին լինել, միաժամանակ չի ունենալու նաև արևմտյան կամ որևէ այլ ներդրումների հեռանկար, քանի որ դրա համար Հայաստանը պետք է գտնվի ռուսական տնտեսության հետ գերկապակցվածության իրավիճակից դուրս: Եթե ավելի պարզ նկարագրենք իրավիճակը, Հայաստանը չի կարող աշխարհում տնտեսական հեռանկարներ ունենալ, եթե Հայաստանի գլխավոր հովանավորը սնանկանում է, բայց շարունակում է մնալ Ռուսաստանը: Եթե Հայաստանում հարցերը լուծում է Ռուսաստանը, ապա ռուսական կապիտալի Հայաստան չգալը դեռևս ծանրակշիռ հիմք չէ, որ դրա փոխարեն ազատ տեղում հայտնվի արևմտյան կամ այլ երկրի կապիտալ: Այնպես որ, Հայաստանում «սուրբ տեղը դատարկ» է մնալու, քանի որ Հայաստանը որոշումների կայացման մակարդակում շարունակում է կախված մնալ Ռուսաստանից:

Ռուսաստանն իր ներքին ռեսուրսների հաշվին դեռ կարող է ինչ-որ ժամանակ գոյություն պահպանել՝ նավթ ու գազ վաճառելով, և դիմակայել Արևմուտքի պատժամիջոցներին գոնե մի քիչ, քանի դեռ հույս ունի արևմտյան էլիտաներից որոշների հետ գալով սեպարատ պայմանավորվածությունների` թուլացնել ճնշումները Ռուսաստանի հանդեպ և դուրս գալ կրիտիկական վիճակից: Պուտինն այդ առումով Եվրոպայում որոշ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի ավանդական տնտեսա-քաղաքական դաշնակից հանդիսացող Գերմանիայի և նրա արբանյակ մի քանի պետությունների հետ հույսեր կապում է, պահպանում է:

Հայաստանը ներքին դիմադրության ռեսուրս չունի ու կարող է ստացվել, ըստ էության, մի իրավիճակ, երբ Արևմուտքի հետ մեծ դիմակայության մեջ է Ռուսաստանը, սակայն աղետալի հետևանքներն իր վրա ավելի շատ Հայաստանն է զգում: Ընդ որում` Հայաստանի մասով նմանօրինակ ծրագրեր կամ մտադրություններ Արևմուտքն ակնհայտորեն չունի, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը Արևմուտքի համար չունի նաև այն կարևոր գործընկերային նշանակությունը, հանուն որի ջանքեր կգործադրի անելու քայլեր, որոնք Հայաստանը զերծ կպահեն Ռուսաստանի հետ Արևմուտքի դիմակայության հետևանքներից: Առավել ևս, որ Հայաստանի իշխանությունների և քաղաքական հիմնական ուժերի վերջին շրջանի գործունեությունը և լիակատար լոյալությունը ռուսական նախաձեռնություններին, անկախ Հայաստանի շահերից, խորացրել է Արևմուտքի համար Հայաստանի գործընկերային անկարևորությունը:

Խնդիրն այն է, որ Հայաստանը Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունից զերծ պահելու համար պահանջվելու են մի շարք կարևոր քայլեր, որոնք կառնչվեն ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին՝ սուբյեկտների լայն սպեկտրով: Բայց այդ քայլերն իմաստավորողը պետք է լինի Հայաստանը` ցույց տալու համար, որ տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական իմաստով արժանի է այդպիսի գործողությունների, արժանի է Արևմուտքից այդպիսի տնտեսա-քաղաքական նախաձեռնությունների և դրանք ջուրը չի նետի, կամ դրանց վրա ոտք չի սրբի այնպես, ինչպես Ասոցացման և Ազատ առևտրի գործընթացի դեպքում: Ընդ որում` առավել ևս, որ Հայաստանն Արևմուտքի լուրջ տնտեսա-քաղաքական նախաձեռնությունների վրա սրբում է նույնիսկ ոչ թե իր, այլ Ռուսաստանի ոտքերը:

Իսկ թե ինչ պետք է անի Հայաստանը` ցույց տալու համար, որ արժանի է արևմտյան հանրության գործընկերությանը, հետևաբար` նաև Ռուսաստանի հետ դիմակայությունում Հայաստանը կորուստներից զերծ պահելուն ուղղված էական նախաձեռնությունների, շատ ավելի պարզ է: Հայաստանը պետք է գործնական քայլեր կատարի տնտեսական և քաղաքական համակարգերի, հասարակական հարաբերությունների մշակույթի մոդեռնիզացիայի ուղղությամբ, ինչը անպայմանորեն պահանջում է նաև երկրում տնտեսա-քաղաքական նոր որակի և արդեն առանց չակերտների էլիտայի ձևավորում, որը համարժեք կլինի համաշխարհային զարգացումներին և զերծ կլինի անկախության տարիների ընթացքում բոլոր ուղղություններով կոլապսի հասցրած իշխանական և ոչ իշխանական միֆերից ու կարծրատիպերից:

Դրա շնորհիվ Հայաստանը նախ ինքնին կդառնա վստահելի միջավայր համաշխարհային բիզնեսի այն ներկայացուցիչների համար, որոնք կարող են լինել Հայաստանով պոտենցիալ հետաքրքրվածություն ունեցող ներդրողներ, և բացի այդ էլ, այդ քայլերը Հայաստանին հնարավորություն կտան հանդես գալ համաշխարհային գործընկերության ինքնիշխան պոտենցիալով` առաջ բերելով Հայաստանի հետ կապված նոր նախաձեռնությունների մոտիվացիաներ համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում