Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, այստեղ ևս իրականացվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակում տվյալ տարածքներն ապահովվում են զրուցարաններով, նստարաններով, կահավորվում խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքերով:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակներում, հետևել աշխատանքների ընթացքին: Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:

Բարեկարգվող բակերի հարակից շենքերի բնակիչները, օգտվելով առիթից, իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերը բարեկարգելու աշխատանքների ծավալները տարեցտարի ընդլայնելու համար՝ ընդգծելով, որ ծրագիրն իսկապես սպասված էր: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ շրջել է բարեկարգվող բակերում, նաև լսել բակերի բարեկարգման հետ կապված նրանց առաջարկներն ու, հենց տեղում պատասխանատուներին հանձնարարել է դրանք ներառել ծրագրում. «Մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է այս հարցում: Թե՛ այգիների և պուրակների կառուցման և թե՛ բակերի բարեկարգման աշխատանքներում մենք միշտ հաշվի ենք առնում մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները: Ու հաճախ հենց տեղում, լսելով նրանց առաջարկները, որոշակի փոփոխություններ ենք իրականացնում նախագծերում, որպեսզի կատարած աշխատանքը նախ և առաջ լինի մեր բնակիչների սրտով ու լիարժեք ծառայի նրանց»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Մինաս Ավետիսյանի անվան այգու հարակից տարածքում ընթացող ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ավարտական փուլին: Պատասխանատուները զեկուցել են, որ խաղադաշտը շուտով կհանձնվի ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանը: Հատկանշական է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթությունների շարքում առանձնակի կարևորված են նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, որոնց համատեքստում էլ բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես ֆուտբոլի նոր փոքր խաղադաշտերի կառուցմանը, այնպես էլ բակերը մարզագույքով կահավորելուն. «Բակերի համալիր բարեկարգման կարևոր բաղադրիչներից մեկն էլ հասարակության շրջանում առողջ ապրելակերպը խթանելն է, որի նպատակով վերջին տարիներին մեր կողմից իրականացվող բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացնում ենք նաև որոշակի տարածքների մարզագույքով կահավորման աշխատանքներ: Սրան զուգահեռ, ինչպես գիտեք, նաև մինի-ֆուտբոլի խաղադաշտեր են կառուցում մայրաքաղաքում: Մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն իսկ ունենք 5 խաղադաշտ, ևս մեկը շահագործման կհանձնենք այս տարի»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բնակիչների կողմից բարձրացված բազմաբնակարան բնակելի շենքերում առկա խնդիրներին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցության շրջանակում բազմաբնակարաններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում: Տարոն Մարգարյանն անդրադարձել է մասնավորապես շենքերի տանիքների ու մուտքերի վերանորոգման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործընթացն առաջիկա տարիներին ևս լինելու է շարունակական:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև շինբարեկարգման 2014թ-ի ծրագրի շրջանակում իրականացվող Պարույր Սևակի և Զաքարիա Սարկավագի փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես Պարյուր Սևակի փողոցում, ծրագրի շրջանակում, ամբողջովին կհիմնանորոգվեն նաև մայթերը, կտեղադրվեն շուրջ 2600գծմ նոր եզրաքարեր: Զաքարիա Սարկավագի փողոցի հիմնանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Սարկավագի փողոցի (Թբիլիսյան խճուղի-Պարույր Սևակ փողոցի խաչմերուկից մինչև Ռադիոկայմ) ասֆալտբետոնե ծածկը՝ շուրջ 41000 քմ: Կտեղադրվի 7800 գծմ նոր եզրաքար: Զուգահեռաբար 13800 քմ մայթեր կպատվեն ասֆալտբետոնե ծածկով: Փողոցին հարակից փլուզման վտանգ ներկայացնող հատվածներում էլ կկառուցվեն 360 գծմ բետոնե հենապատեր: Նոր, երկաթբետոնե փակ ջրատարերով կփոխարինվեն ոռոգման ցանցի բաց առուները, ինչը կնպաստի նաև փողոցի անվտանգ երթևեկին: Ծրագրով նախատեսվում է նաև փողոցը կահավորել կանգառագոտիներով և հասարակական տրանսպորտի կանգառասրահներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում