Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պաշտոնական Երևանի «ձեռքլվան»

Ռուսաստանցի հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ Հովիկ Աբրահամյանին ուղղված լրագրողական հարցերին Աբրահամյանի տված պատասխանները կարող են բնորոշվել հայտնի արտահայտությամբ՝ «ձեռքերը լվանալ»: Վարչապետ Աբրահամյանի պատասխանները ըստ էության նշանակում էին, թե Երևանն ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ: Հովիկ Աբրահամյանը հենց ուղղակի էլ հայտարարեց, թե եկեք խոսենք մեր գործերից: Այսինքն՝ Լևոն Հայրապետյանը մեր գործը չէ, չնայած նրան, որ տարիներ շարունակ իր հսկայական գործերով օգնել է Ղարաբաղին:

Հայաստանի իշխանությունների այդ դիրքորոշումը, սակայն, երևի թե միակ տրամաբանականն ու սպասելին է՝ կապված Հայրապետյանի գործի հետ: Ֆորմալ տեսանկյունից սա, իհարկե, իրենց գործը չէ, մեր գործը չէ, սա Ռուսաստանի ներքին գործն է՝ հատկապես նկատի ունենալով, որ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվածը: Սակայն նա մեր հայրենակիցն է և շատ գործեր է արել Հայաստանի ու Ղարաբաղի համար, հետևաբար առնվազն տարօրինակ է, երբ նրա ձերբակալության վերաբերյալ հարց են տալիս լրագրողները վարչապետին, իսկ նա ասում է՝ եկեք խոսենք մեր գործերից: Սա ոչ միայն պետական-ազգային մտածողության հետ եղած խնդիրների մասին է վկայում, թեև Հայաստանի իշխանության բարձրագույն դեմքերի առումով նման վկայությունների արդեն տասնամյակ շարունակ ենք մենք ականատես լինում, այլ նաև վկայում է պարզ մարդկային բարոյականության հետ խնդիրների մասին:

Իհարկե, պաշտոնական Երևանի «ձեռքերը լվանալը», ըստ էության, շատ ավելի ռացիոնալ պատճառներ կարող է ունենալ, քան վերոհիշյալ խնդիրների վկայություններն են կամ, ասենք, Ռուսաստանին չբարկացնելու, ավելորդ խոսքով չզայրացնելու մղումները: Մի կողմից, իհարկե, Հայաստանի իշխանությունները այդ զգուշավորությունը կարող են ցուցաբերել նաև հենց հանուն Լևոն Հայրապետյանի, որպեսզի նրան չվնասեն, հատկապես երբ մենք գիտենք, որ պաշտոնական Երևանում գրեթե ցանկացած առաջին դեմք առանց թերթի հոդաբաշխ մտքեր արտահայտելու, հանպատրաստից հարցերին տրամաբանական և դիվանագիտական պատասխան տալու խնդիրներ ունի:

Այստեղ, սակայն, կարող ենք գործ ունենալ նաև «մաշկին շատ ավելի մոտ» իրողությունների, մասնավորապես այն հանգամանքի հետ, որ Հայաստանի իշխանություններին կարող է մտահոգել այն, թե արդյոք Ռուսաստանը Լևոն Հայրապետյանի գործով, ասենք, չի՞ բացի մի մեծ կծիկ, որի թելը կարող է հանկարծ հասնել նաև Երևան: Ի վերջո, սա ամենևին զարմանալի չի կարող լինել, քանի որ չնայած այն բանին, որ Հայրապետյանը, ըստ էության, հայաստանյան բիզնես գործունեությամբ այնքան էլ աչքի չի ընկել կարծեք թե, այնուհանդերձ բացառվում է իհարկե, որ նրա բարեգործական ներդրումները կատարվեին առաց Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցման: Իսկ այս դեպքում արդեն շատ դժվար է ասել, թե Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի՝ ակնհայտորեն քաղաքական կամ այլ մոտիվներով, սակայն ոչ իրավական դրդապատճառներով հարուցված քրգործի իրավական հիմքերը ինչպիսին են և մինչև ուր կարող են հասցնել այլ ցանկությունների կամ մոտիվացիաների դեպքում, որոնք կարող են լինել Ռուսաստանի իշխանությունների մոտ: Այնպես որ հասկանալի է, թե ինչու է պաշտոնական Երևանը փորձում գլուխը պահել հայրենի հողում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում