2012 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1 տրլն 211 մլրդ 467.7 մլն դրամի համախառն ներքին արդյունք:
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2011-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 2012-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 9.3%, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ 44.3%:










































