Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանի վստահաված անձը` Սարգիս Ցականյանը, այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ Արմավիրի քաղաքապետի ընտրությունները բողոքարկվել են, այս պահին ընթանում է վերահաշվարկ, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչ չափի ընտրախախտումներ են եղել։ Մեր հարցին, թե քանի տոկոսանոց կեղծիքների մասին է խոսքը, վստահված անձը արձագանքեց.
«Մոտավորապես չեմ կարող ասել, պետք է հաշվենք, ուսումնասիրենք, վերլուծենք, որ կարողանանք հստակ պատասխանել։ Ներկա պահին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Երեկ, որպես կեղծված ընտրությունների դեմ բողոքի նշան, ճանապարհներ են փակվել, սպառնալիքներ են հնչել Սևակ Մինասյանի հասցեին։ Մեր հարցին՝ արդյոք կշարունակվե՞ն բողոքի գործողությունները, թե՞ ոչ, վստահված անձը պատասխանեց.
«Դեռ պարզ չէ, որոշված չէ՝ կշարունակե՞նք այլ բողոքի ակցիաներ կազմակերպել, թե՞ ոչ։ Այս հարցերը դեռ հստակեցնում ենք։ Ներկա պահին ճնշումներ չեն գործադրվում կոնկրետ մեր թիմի նկատմամբ, բայց գործադրվել են։ Օրինակ՝ երեկ եղել են»։
Այսքանով սահմանափակվեց Սարգիս Ցականյանը և խոստացավ ավելի ուշ մանրամասներ հաղորդել։