Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար

Մենք ոչ թե մթերային խանութ ենք աշխատեցնում, այլ Թուրքիան ենք կառավարում. Ռեջեփ Էրդողան

CNN Türk-ի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստում, պատասխանել է Լիբիայի շուրջ իր հասցեին հնչած քննադատություններին.

«Այժմ մեր երկրում շատ են շահարկում այն, թե ինչո՞ւ է Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իր ձայնը բարձրացրած վարչապետն այժմ լռում: Պետք է նշել, որ դրանք առաջացել են անտեղյակության արդյունքում:

Թուրքիան երբեք զենք չի բարձրացնի լիբիական ժողովրդի վրա (կարծես թե ժամանակին չի վարվել նման կերպ): Մենք լավ գիտենք, թե որտեղ և ինչ ենք ասել: Վերջապես, մենք ոչ թե մթերային խանութ ենք աշխատեցնում, այլ Թուրքիան ենք կառավարում:

Լիբիայի հարցում Թուրքիայի վերջնական դիրքորոշման մասին մենք կհայտարարենք ՆԱՏՕ-ի նիստում, որից հետո հանրությունը կտեղեկացվի այդ մասին»:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը, ելույթ ունենալով Մեքքայի համալսարանում, ՆԱՏՕ-ին ազդարարել էր թուրքական 4 նախապայմանների մասին. Լիբիան պատկանում է լիբիացիներին, Լիբիայի հանքավայրերն ու հարստությունները պետք է պատկանեն նրա ժողովրդին, Արևմտյան կոալիցիայի գործողությունը չպետք է վերածվի օկուպացիայի, և վերջապես՝ Լիբիայի ժողովրդին պետք է ինքնուրույն վճիռներ կայացնելու հնարավորություն ընձեռվի:

Ինչ վերաբերում է Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Էրդողանի լրիվ այլ դիրքորոշմանը, ապա չպետք է մոռանալ, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ընդհանրապես չէր սիրում Թուրքիան` վերջինիս դիտելով որպես մրցակից իսլամական աշխարհում: Բացի այդ, Եգիպտոսը հանդիսանում էր վերջին շրջանում Թուրքիայի հետ բավականին լարված հարաբերություններ ունեցող Իսրայելի միակ տարածաշրջանային դաշնակիցը, ինչը, բնականաբար, դուր չէր գալիս Էրդողանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում