Tuesday, 09 06 2026
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան

Գործարքի են գնում միայն «ծերուկները»

Հայաստանի քաղաքացիական հանրույթը ևս մի հաջողության հասավ՝ արտաշատցի Նոնոն չդարձավ Խոսրովի արգելոցի տնօրեն, ինչպես ուզում էր Բնապահպանության նախարարությունը՝ իբր հայտարարած մրցույթի արդյունքին հղում անելով:

Կգտնվեն, իհարկե, մարդիկ, որ քաղաքացիական այդ հերթական հաջողությունը հերթական անգամ կհամարեն ոչինչ չնշանակող կամ անգամ իշխանության հերթական PR՝ քաղաքացիներին մեղադրելով այդ PR-ին կամա, թե ակամա մասնակից լինելու համար: Իսկապես, «ատկատ» առ «ատկատ» մսխվող, ամբողջապես կոռումպացված, ինքնիշխանությունը կորցրած երկրում մի արգելոցի տնօրենի պաշտոնում ինչ-որ մեկի նշանակումը ձախողելը ի՞նչ է որ: Այ, ուրիշ բան, եթե պաշտոնանկ արվի Սերժ Սարգսյանը: Թե չէ, եթե նա իր տեղում է, մնացյալ ամեն ինչում որևէ փոփոխություն անիմաստ է և ավելորդ: Հայաստանում կա այդ մտայնությունը, և այն բավական տարածված է: Ընդ որում` այդ մտայնությունն ամենևին անհիմն չէ, այսինքն` ամբողջությամբ հիմնազուրկ չէ: Բայց կան նաև այլ մտայնությամբ քաղաքացիներ, որոնք համարում են, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին անպտուղ վանկարկումների, ու այդ վանկարկումներին չմիանալու համար այլոց հասցեին մեղադրանքների փոխարեն, արժե հետամուտ լինել փոքր խնդիրների, թեկուզ դրանցից մեկում հաջողության են հասնում, իսկ մյուսում՝ ոչ: Փոխարենը, հաջողությունները, թեկուզ փոքր, բայց հանրության մոտ ձևավորում են հարց լուծելու հոգեբանություն:

Ի տարբերություն պերմանենտ հիասթափությունների, որ հասարակությանը մատուցում են քաղաքական ընդդիմությունները՝ իրավիճակը հասցնելով անգամ զոհերի, իսկ հետո սկսելով քաղաքական գործարքների փուլը, հայտարարելով, թե հաջորդ առավոտյան արթնանալու ենք նոր Հայաստանում, իսկ հետո արդարացումներ մտմտալով և շեղող ու արտագնա PR ակցիաներ կազմակերպելով, քաղաքացիական հանրույթը հասարակությանը թեկուզ ժամանակ առ ժամանակ, բայց մատուցում է խնդիրների լուծումներ: Դրանք միգուցե ոչինչ են Հայաստանի շատ ավելի լուրջ խնդիրների շարքում, բայց այդ փոքր լուծումները հասարակության ինքնագիտակցության և հոգեբանության վրա առավել բարերար ազդեցություն կարող են թողնել, քան անվերջ կարգախոսները, որ ընդամենը բարձրացնում կամ գցում են «գործարքի» կուրսը:

Օրինակ` եթե Հայ ազգային կոնգրեսը 2011 թվականի հոկտեմբերին ազատության հրապարակում գեթ մեկ զուգարանի բացման հասներ, ապա դա շատ ավելի մեծ հանրային էֆեկտ կարող էր ունենալ, քան Սերժ Սարգսյանի և համակարգի տապալման «իմաստուն քաղաքագիտական» բանաձևերը: Քաղաքացիական թեկուզ հարաբերական հաջողությունները բավական մեծ պոտենցիալ են պարունակում հանրային ինքնագիտակցության վերափոխումների, դրա բյուրեղացման և այդ ամենը առավել հիմնարար խնդիրները լուծելու ունակ էներգիայի կուտակման առումով: Ամենևին երաշխիք չկա, որ այդ էներգիան արագ կկուտակվի կամ կկուտակվի ընդհանրապես: Բայց դրա քաղաքացիական բանաձևը ներկայումս շատ ավելի արդյունավետ է գործում՝ իր հարաբերականությամբ հանդերձ, քան այն բանաձևերը, որ հանրությանն են առաջարկում քաղաքական ուժերը:

Իհարկե, այդ ամենում նշանակություն ունի նաև երկրում, այսպես ասած, քաղաքական մրցակցության որոշակի աստիճանի առկայությունը, ընդդիմադիր որոշակի ձևավորում ունեցող բևեռի առկայությունը՝ թեկուզ հարաբերական իմաստով: Բայց քաղաքացիական բջիջները շատ ավելի արդյունավետ են օգտագործում այդ նշանակությունը, քան քաղաքական ուժերն իրենք: Եվ ինչն այս դեպքում, թերևս, ամենից զարմանալին է` քաղաքական ուժերը և նրանց համակիրների զգալի մեծամասնությունը հակառակորդ, մրցակից կամ նույնիսկ թշնամի են տեսնում այն բջիջներին, որոնք հանրային տեսանկյունից իրենցից արդյունավետ են օգտագործում իրենց իսկ քաղաքական գոյությամբ պայմանավորված նոր իրավիճակի հանգամանքը: Իսկ այդ վերաբերմունքի պատճառը գալիս է ընդդիմադիր «վերնախավերից»:

Քաղաքացիական բջիջները նրանց համար դարձել են քաղաքական գործարքների մշակույթին խանգարող հանգամանք: Նրանք քաղաքականությունը գործածում են այլ մեթոդաբանությամբ, մինչդեռ մինչ այժմ քաղաքական դասի մոտ կենսունակ է դիտվում ընդամենը մի մեթոդաբանություն՝ «գործարքների մեթոդաբանությունը»: Ըստ այդմ` որքան մեծ են հռչակվող նպատակները, այդքան խոշոր են լինում գործարքները: Քաղաքացիական հարթությունը, իր թեկուզ փոքր և փոփոխական հաջողություններով, վտանգ է հենց այդ մեթոդաբանությանը, ու թերևս դրա համար հավասարապես արժեզրկման փորձերի է ենթարկվում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներից: Քաղաքացիականությունը երկուստեք վտանգավոր է որպես մեթոդաբանություն:

Իշխանության համար առավել նախընտրելի է այն մեթոդը, որով առաջնորդվում են քաղաքական համակարգում գործող կուսակցությունները, որոնք միշտ պատրաստ են շահավետ գործարքի և առաջնորդվում են ընդամենը առավել շահեկան պայմաններ ստանալու տրամաբանությամբ, բայց վերջում իհարկե՝ երբ այլևս կորցնում են ավելիի հույսը, միշտ բավարարվում են եղածով: Հայաստանի անկախության շրջանի քաղաքական կյանքի պատմությունը, մեծ հաշվով, սրա օրինակն է: Ահա այս պատճառով էլ իշխանության համար առավել նախընտրելի է գործ ունենալ մինչ այժմ գոյություն ունեցող քաղաքական մեթոդի հետ, քան թույլ տալ, որ քաղաքացիական, վերկուսակցական մեթոդաբանությունը վերաճի արդեն շատ ավելի գլոբալ գործընթացի, որի դեմ «բալասան» իշխանությունը, մեծ հաշվով, չունի և դրա համար էլ ստիպված է լինում գոնե ժամանակ առ ժամանակ գնալ զիջումների:

Գործընթացի առավել լայն թափի դեպքում, իշխանության զիջումները առավել խոշոր են լինելու: Ընդդիմության համար էլ մեթոդաբանությունը սպառնալիք է սեփական տեղին ու դերին իշխանության հետ հարաբերություններում, որովհետև քաղաքացիականության գործոնի ակտիվացմանը զուգընթաց, եթե ընդդիմությունը չի կուսակցականացնում այդ գործոնը, իր դերը իշխանության համար նվազում է և հետևաբար առաջանում է լուսանցքի վտանգ: Իշխանությունն այլևս գործարքներ չի առաջարկի, երբ քաղաքացիական գործընթացը լինի առավել ընդգրկուն: Սա ևս մեկն է այն համակարգային խնդիրներից, որ առկա է քաղաքացիական հանրույթի առաջ և վաղ թե ուշ հարկ է լինելու այդ խնդրի հետ բախվել դեմ առ դեմ, եթե այդ բախումն առկա չէ արդեն իսկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում