Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Վրաստանը չի կարող Մոսկվային ու Երևանին սկուտեղի վրա Աբխազական երկաթուղի մատուցել

Աբխազիայի հայ համայնքի ղեկավարներն առաջարկում են Աբխազիայում նախագահական ընտրություններին ընդառաջ քննարկումներ սկսել Աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ: Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի հերոս Վաղարշակ Քոսյանը, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Կարապետ Ղարագյոզյանը, 4-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վալերի Մայրոմյանը հանդես են եկել այս հարցի շուրջ լայնածավալ քննարկումներ սկսելու առաջարկով:

Նրանց համոզմամբ՝ Աբխազիան կարող է իր աջակցությունը ցուցաբերել Կովկասյան տարածաշրջանում մեկնարկած տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներին, որոնց իր մասնակցության հայտն է ներկայացրել Հայաստանը՝ գտնվելով ԵՏՄ անդամակցության շեմին: Այդ պրոյեկտների ձևավորումը ձեռնտու է ոչ միայն աբխազաբնակներին, այլև ՄՄ անդամ բոլոր երկրներին:

«Մենք ողջունում ենք Հայաստանի որոշումը, քանի որ եվրասիական ինտեգրացիայի «կովկասյան վեկտորի» ամրապնդումը բարձրացնում է Աբխազիայի մասնակցության հնարավորությունն այդ պրոյեկտներին՝ որպես ինքնիշխան երկիր: Մենք ենթադրում ենք, որ արդեն հիմա Աբխազիան կարող է աջակցել Կովկասում այդ պրոյեկտների զարգացմանն ու դառնալ այդ պրոյեկտների ակտիվ մասնակիցը: Դրա համար մենք կոչ ենք անում վերադառնալ նախկին Կովկասյան երկաթուղու աբխազա-վրացական հատվածի բացմանն առնչվող քննարկումներին:

Լինելով հնարավորինս կարճ ու էժան՝ այդ հատվածը թույլ կտար, որ արտահանվող հայկական ապրանքները Ռուսաստան հասնեն օպտիմալ եղանակով, իսկ Ռուսաստանը կստանար կայուն տրանսպորտային միջանցք դեպի Կովկասյան և Միջին ու Մերձավորարևելյան երկրներ»,- նշում են հայ համայնքի ղեկավարները՝ հավելելով, որ երկաթուղու այդ հատվածի բացումից կշահեն նաև Աբխազիայի տնտեսությունն ու երկրի կարգավիճակը:

Նրանք, ըստ էության, առաջնորդվում են Հայաստանի եվրասիական ինտեգրացիան իրական դարձնելու հիմքերով, քանի որ Հայաստանի մասնակցությունն այդ պրոյեկտներին անիմաստ է դառնում առանց Եվրասիական երկրների հետ ընդհանուր սահմանի:

Հայ համայնքի այս առաջարկը բավականին մեծ քննադատության է արժանացել առաջին հերթին հենց Աբխազիայում: Ի դեպ, այս առաջարկից առանձնապես ոգևորված չեն նաև վրացիները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ միջազգային հանրության և վրաց իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը օկուպանտ երկիր է, որը բռնազավթել է վրացական տարածքների 20%-ը: Ինչ վերաբերում է Աբխազիայի հայ համայնքին, նրա խոսքով՝ այդ համայնքն այնքան էլ բարեկամական վերաբերմունք չի դրսևորել ռուս-վրացական պատերազմի ընթացքում:

«Հիմա նրանք հանդես են գալիս որպես Երևանի և Մոսկվայի լոբբիստներ, քանի որ միակը, ում դա ձեռնտու է, Մոսկվան ու Երևանն են: Դրան դեմ են Թբիլիսին, Բաքուն, և հարց է առաջանում՝ ինչի՞ փոխարեն պետք է Թբիլիսին համաձայնի այդ երկաթուղու վերաբացմանը: Իմ անձնական կարծիքով՝ այն, ինչին կարող է համաձայնել պաշտոնական Թբիլիսին, փախստականների վերադարձն է: Առանց փախստականների վերադարձի՝ երկաթուղային շարժի մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջանում «Վրացական երազանքը» բացահայտորեն հայտարարել է, որ այդ ամենը Վրաստանի շահերից է բխում, ես համաձայն եմ, որ Վրաստանի շահերից է բխում, բայց պետք է հաշվի առնել նաև Վրաստանի ազգային շահերը:

Այնպես որ, իմ համոզմամբ, Վրաստանի տեսանկլյունից չափազանց անհեռատես, հիմար քայլ կլիներ, եթե Մոսկվային ու Երևանին սկուտեղի վրա նման նվեր մատուցվեր՝ առանց դրա փոխարեն որևէ բան ստանալու:

Դեռևս 15 տարի առաջ Շևարդնաձեն ու Պուտինը պայմանավորվեցին, որ երկաթուղային գծի վերագործարկումը տեղի կունենա վրացի փախստականների փոխանակման սկզբունքով, քանի որ որևէ մեկը չի կարող հերքել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, իսկ դա, ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, հավասարազոր է ֆաշիզմին ու ցեղասպանությանը:

Այնպես որ՝ խոսք կարող է գնալ այդ մասին միայն այն դեպքում, երբ խոսակցություն լինի տեղահանված վրացիների իրավունքների վերականգնման մասին»,- նշեց Սոսո Ցինցաձեն՝ հավելելով, որ այս կարծիքին են նաև վրացական իշխանությունները:

Սակայն Աբխազիայի հայերին, նրա համոզմամբ, այս հարցը քիչ պետք է հետաքրքրի, ամեն դեպքում՝ դրանով պետք է զբաղվեն աբխազական և վրացական իշխանությունները՝ միջազգային կազմակերպությունների հետ աշխատելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում