Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ինչ բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, Ամերիկան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ: Այդ ընկերություններից են «Գազպրոմբանկը», որը ներկայացված է Հայաստանում, և «Ռոսնեֆտը», որից Հայաստանի իշխանությունները որոշակի ակնկալիքներ ունեն: Ձեր կարծիքով` այդ ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ի՞նչ ազդեցություն կունենան հայաստանյան ծրագրերի կամ ներդրումների վրա:

– Ազդեցություն միանշանակ կունենան: Թեկուզ այն ծրագրերի վրա, որ այդ ընկերություններն ունեն Հայաստանում: Այդ պատժամիջոցների արդյունքում դրանք կարող են հետաձգվել: Այդ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանում շատ ընկերություններ իրենց ծրագրերը հետաձգելու են կամ ընդհանրապես չեն իրականացնելու, անցնելու են խնայողության ռեժիմի: Եվ չի բացառվում, որ այդ ընկերությունների մեջ լինեն այնպիսիք, որոնք Հայաստանում ներկայացված լինեն:

– Կոնկրետ հայաստանյան «Գազպրոմբանկի» վրա այդ պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ: Չէ՞ որ հատկապես հայաստանյան բանկերն առանձնապես ներդրումներ չեն կատարում և հիմնականում գումարները տոկոսադրույքներով շրջանառության մեջ են դնում և շահույթ ստանում:

– Այդքան պարզ չէ: Նախ` այդ գումարը պիտի լինի, որ կարողանան շրջանառության մեջ դնել, իսկ այդ գումարները նրանք ստանում են դրսից՝ եվրոպական կամ ամերիկյան բանկերից: Եվ բանկը կարող է ստիպված լինել վարկավորման պայմաններն ավելի վատացնել, քանի որ պետք է թանկ փող վերցնի, որ կարողանա վարկավորման հարցերը լուծել: Եվ այդ պատճառով արդեն վարկավորման տոկոսադրույքի բարձրացում կարող է տեղի ունենալ: Ես զուտ մասնագիտական եզրակացություններ եմ անում, բայց դեռ պետք է հետևել այդ իրադարձություններին: Անպես որ, այդ ազդեցությունը շատ վտանգավոր երևույթ է, և իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում: Եվ կախված է այն հանգամանքից, թե այդ ընկերությունները Հայաստանում զարգացման ինչ ծրագրեր ունեն կամ ինչ ծրագրերի մեջ են այսօր ներգրավված: Իսկ ռուսական շուկայում այսօր ազատ միջոցներ չկան, և ռուսական շուկան նման միջոցների խիստ կարիք ունի: Ռուսական շուկայի կամ տնտեսության խնդիրն այսօր հենց դա է, որ այդ գումարները չկան, և դա ռուսական տնտեսության ամենաթույլ տեղն է: Այսինքն` ՌԴ-ի կախվածությունը ռուսական կամ ամերիկյան շուկայից հենց դրանով է պայմանավորված: Ու բոլորովին էլ պատահական չէ, որ Ամերիկան էլ նման պատժամիջոցներ է կիրառում՝ թիրախ ընտրելով ֆինանսաբանկային և նավթագազային համակարգերը:

– Բայց եթե բանկը ցանկանա վարկավորման տոկոսադրույք բարձրացնել, կկորցնի մրցակցությունն ու լուրջ խնդիրներ կունենա:

– Իհարկե, բանկը վատ վիճակում կհայտնվի, եկամտաբերությունը կպակասի: Եթե անգամ ինքը տոկոսադրույք չբարձրացնի, նշանակում է` կորուստը իր շահույթի հաշվին պիտի տեղի ունենա, այսինքն` իր ֆինանսական վիճակը կվատանա: Կախվածությունն այդպես է` կա՛մ պիտի շահույթ պակասեցնի, կա՛մ տոկոս բարձրացնի: Բոլոր դեպքերում, բանկը վատ վիճակում է հայտնվել կամ հայտնվելու է:

– Իսկ «Ռոսնեֆտ» ընկերությո՞ւնը, որի հետ կապում ենք «Նաիրիտի» ներդրումային ճակատագիրը:

– Այո, այդ պատժամիջոցների պարագայում կարող է այդ ընկերությունը հրաժարվի ներդրումային ծրագրից: Ասում էին, որ ծրագիր պետք է ներկայացնի, և չի բացառվում, որ հիմա ասի` ես ավելի կարևոր ծրագրեր ունեմ կամ կոնսոլիդացնում եմ իմ ծախսերը, ուղղություններն ու մտադրությունները փոխել եմ:

– «Ռոսնեֆտի» միջոցով պետք է իրականացվի նաև նավթամատակարարումը:

– Հնարավոր է նավթամատակարարման վրա չազդի, բայց ներդրումներ անելու վրա ազդի: Նույն «Նաիրիտ» գործարանի ամբողջ ներդրումներն ապագայի ծրագիր է և երկար փողերի կարիք ունի, նավթի ծրագիրը շատ արագ ու կարճաժամկետ է:

– Ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցներից զատ, Ռուսաստանի տնտեսությունն արդեն վատ վիճակում էր: Ինչպիսի՞ն կլինի դրա ազդեցությունը Հայաստանի վրա:

– Արդեն զգացվում է: Այո, Ռուսաստանի տնտեսությունը վատ ժամանակաշրջան է ապրում, ունի զրոյական աճ, ճահճացում: Իսկ դրա ազդեցությունը կա թեկուզ մեր տրանսֆերտների աճի տեմպերի վրա: Եվ եթե համեմատենք այս տարվա մայիսը անցած տարվա մայիսի նկատմամբ, գրեթե աճ չկա: Սա ուղղակի ազդեցություն է: Երկրորդ ազդեցությունը կապված է Հայաստանում ռուսական ներդրումների հետ, և ես կարծում եմ, որ այդ ազդեցության արդյունքում այդ ներդրումներն էլ կպակասեն: Եվ երրորդը` իհարկե, Ռուսաստանում ներկայացված մեր հայկական բիզնեսը նույնպես իր խնդիրները կունենա: Ընկերություններ, որոնք ինչ-որ ծրագրերի էին մասնակցում այն սցենարով, երբ տնտեսության վիճակը լավ էր, հիմա տնտեսության այս վիճակում նրանց մասնակցությունը հնարավոր չէ: Այնպես որ, ազդեցությունն անմիջական է լինելու, հատկապես, որ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում շատ մեծ է: Իհարկե, բավականին լայն են նաև Ռուսաստան-Հայաստան համագործակցության ծավալները, որոնք ռուսական տնտեսության փոփոխության արդյունքում բացասական ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա:

– Հասկանալի է, որ Ռուսաստանի տնտեսությունը առաջիկա ամիսներին դժվար թե կարողանա դրական միտումներ ունենալ…

– Առաջիկա մեկ-երկու տարիներին: Դա ոչ թե իմ, այլ Ռուսաստանի պաշտոնյաների վերլուծությունն է, և 2016թ. եթե լինի 2 տոկոս աճ, դա կհամարեն մեծ հաջողություն:

– Այդ դեպքում, երբ աշնանը սպասվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը, այդ ազդեցությունն ավելի խորը չի՞ լինի:

– Իհարկե, իրականում դա իր բացասական ազդեցությունը կունենա ԵՏՄ ծրագրի վրա: Ի վերջո, այնտեղ Ռուսաստանն է գլխավոր խաղացողը, Ռուսաստանի տնտեսության դերն է մեծ: Միանշանակ դա իր ազդեցությունը կունենա: Պատահական չէ, որ հիմա Ռուսաստանը շատ ինտենսիվ կերպով այլ ճանապարհներ է փնտրում այդ իրավիճակից դուրս գալու համար, թեկուզ վերջին հանդիպումները, որ տեղի ունեցան Լատինական Ամերիկայում, կամ 100 միլիարդ ֆինանսական կապիտալով նոր հիմնադրամ է ստեղծվում, որի հիմնական նպատակը պետք է լինի ներդրումներին օժանդակելը: Ռուսաստանն այդ նեղ վիճակից ելքեր է փնտրում, և ելքերից մեկը դա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում