Մոլդովայում այս պահին բնակիչների համար 1 խմ գազը վաճառվում է 388 դոլարով կամ էլ 418 դոլարով` կապված սպառման ծավալից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության փորձագիտական խմբի ղեկավար Աշոտ Եզիազարյանը` հավելելով, որ բնակիչների համար գազը ՀՀ-ում 380 դոլար է:
Սակայն եթե Մոդովայում գազի գնի մեջ ինքնարժեքը 80%-ն է, ՀՀ-ում այդ ինքնարժեքը բավականին ցածր է: Եվ, ըստ Ա. Եղիազարյանի` ՀՀ եթե ՀՀ-ում էլ գազի ինքնարժեքը լիներ գնի 80 տոկոսը, սահամանի վրա այն պետք է գնվեր 240 դոլարով, ոչ թե 180-ով:
Եղիազարյանը նաև նշեց, որ «Նորավանք» հիմնադրամի տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանը «լոբինգով է» զբաղվում` փորձելով պաշտպանել «Գազպրոմի» շահերը ՀՀ-ում: «Ես այլ կերպ չեմ կարողանում անվանել այդ գործունեությունը, քան լոբբիստական գործունեություն:
Կարծում եմ` «Գազպրոմը» լոբբիստական գործունեության կարիք չունի: Պետք չէ կուրծք ծեծել հայ-ռուսական բարեկամության մասին կուրծք ծեծելով»,- ասաց Ա. Աղիազարյանը: