Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Պուտինի հավակնությունների սարսափելի հետևանքները

Երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում` Դոնեցկի մերձակայքում, վթարի է ենթարկվել «Մալայզիական ավիաուղիների» Բոինգ 777 օդանավը, որը կատարում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը: Օդանավի մեջ գտնվող բոլոր 295 մարդիկ զոհվել են՝ 280 ուղևոր և 15 հոգի անձնակազմ: Այս ողբերգությունը տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքի, ըստ էության, պատերազմական գոտում, որտեղ ռուսամետ անջատողականները պայքարում են ուկրաինական զինուժի դեմ:

Պաշտոնական Կիևի ներկայացուցիչները հայտարարել են, որ օդանավին միգուցե հենց անջատողականներն էլ հարվածել են: Անջատողականների ներկայացուցիչները հերքել են մեղադրանքերը: Ասվում է, որ Բոինգ 777-ին հարվածել են «Բուկ» գերժամանակակից զենիթային համալիրով, և անջատողականները մի քանի օր առաջ հպարտացել են իրենց ձեռքի տակ նման համալիրի առկայությամբ, ինչպես նաև խփել են մի քանի ուկրաինական ռազմական օդանավեր: Հավանական է, որ մալայզիական Բոինգն էլ շփոթել են ռազմական օդանավի հետ, համարել են ռազմական օդանավ:

Իհարկե, սա ողբերգության վարկածներից մեկն է, միգուցե ամենահավանականը, միգուցե կան այլ վարկածներ, և քիչ հավանական թվացող տարբերակները կարող են իրականում լինել:

Առայժմ ողբերգության մասին հստակ և պաշտոնական տեղեկություններ չկան, կամ հստակ է միայն այն, որ զոհվել է 295 մարդ, և դժբախտաբար, կարող ենք ասել, որ այդ մարդիկ հանդիսանում են ուկրաինական ճգնաժամի զոհերը: Այսինքն` ուկրաինական ճգնաժամի զոհերի թիվը արդեն ավելացել է 295-ով: Սա աննկարագրելի մարդկային աղետ է, որի դեպքում մեկնաբանություններն իսկապես ավելորդ են:

Ուկրաինական մսաղացը, որ, ըստ էության, հրահրեց Ռուսաստանը այդ երկրի եվրաինտեգրացիոն քաղաքականությունն արգելակելու և ուկրաինացիների ինքնիշխանությունը սահմանափակելու համար, չափազանց թանկ է նստում անգամ այդ մսաղացից ֆիզիկապես հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդկանց վրա՝ լինեն նրանք օդում, թե ցամաքում:

Եվ այս կապակցությամբ շատերն են երեկ հիշել նաև Խորհրդային Միության ռազմաօդային ուժերի սարսափելի հանցանքը 1983 թվականին, երբ օդում ոչնչացվեց հարավկորեական մարդատար ինքնաթիռը, ինչին զոհ գնացին ինքնաթիռում եղած 250-ից ավելի մարդիկ: Այս միջադեպից հետո աշխարհը ԽՍՀՄ-ը կնքեց «չարիքի կայսրություն»:

Ուկրաինական մսաղացը կայսրությունը վերականգնելու պուտինյան հավակնությունների ապոգեյն էր, և անկախ նրանից, թե ինչն է հատկապես օդանավի աղետի պատճառը կամ ով է իրականում հարվածել ինքնաթիռին, սարսափելիորեն ակնհայտ է, որ կայսրությունը դեռ չվերականգնված` այն արդեն իսկ հսկայական չարիք է ծնել, ու կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ Պուտինին հաջողվի վերականգնել կայսրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում