Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվելու է բարձր մակարդակի ռազմական երկխոսություն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի 5-րդ ռազմական նստաշրջանն Անկարայում անցկացվելու է դեկտեմբերի 17-20-ը:











































