Ադրբեջանական 1news.az լրատվական կայքի հաղորդմամբ, Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ Վրաստանը դրականորեն է նայում Լիբիայի դեմ ուղղված Արևմտյան կոալիցիայի գործողություններին.
«Վրաստանն աջակցում է մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևին, որը նախատեսում էր լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի ուժերի դեմ օտար ռազմական միջամտության անցկացման հնարավորությունը:
Մենք աջակցում ենք նաև մարտի 19-ից կոալիցիոն ուժերի ծավալած գործողություններին: Միևնույն ժամանակ հուսով ենք, որ տվյալ օպերացիան կվերջանա հնարավորինս շուտ և խաղաղություն կբերի լիբիական ժողովրդին»: