Երեկ գերմանական Der Spiegel թերթը հրապարակել է նկարներ, որոնցում պատկերված են մի քանի արնաթաթախ մուսուլմաններ, որոնց կողքին կանգնած ամերիկյան զինվորականները ծաղրում են նրանց: Այս նկարների հրապարակումից հետո մի շարք միջազգային կազմակերպություններ որոշում են կայացրել դադարեցնել իրենց աշխատանքները` ելնելով աշխատակազմի անվտանգության հանգամանքից:
Թերթը նաև հրապարակել է այն զինվորականների անունները, որոնք պատկերված են նկարներում՝ Ջերեմի Մորլոք և Էնդրյու Հոլմս: Նրանք սպանել են տեղացիներին զուտ մարզական հետաքրքրությունից դրդված: Նրանց արդեն առաջադրվել է մեղադրանք դիակները պղծելու, նրանց նկարները պահելու և թմրամիջոցներ օգտագործելու համար: Հարցը քննարկել են նույնիսկ ԱՄն պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Աֆղանստանի արտաքին գործերի նախարարը: