Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Տասնյակ տարիներ են պետք՝ վերջին տարիների կոպիտ դիվանագիտական սխալները շտկելու համար

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդման հյուրն է դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, Դուք երկար տարիներ աշխատել եք թե խորհրդային շրջանի, թե նորանկախ Հայաստանի գերատեսչություններում, որտեղ արտաքին քաղաքականություն է իրականացվել, պատասխանատու աշխատանքների եք եղել։ Այսօր կուզեի՝ գնահատեք Հայաստանի առջև եղած արտաքին քաղաքական մարտահրավերները, որքանով է Հայաստանը դիմադրողունակ այդ մարտահրավերներին, և այն արձագանքները, որ Հայաստանը տալիս է այդ մարտահրավերներին, որքանո՞վ են կենսունակ ու համարժեք:

– Արտաքին քաղաքականությունը հիմնականում երկու հենասյուների վրա է հիմնված, առաջինը ազգային պետական ռազմավարությունն է` հստակ, որ միտված է ազգային պետական շահերի պաշտպանությանը և կադրային քաղաքականությունը: Եթե այսօր խոսենք մեր արտաքին քաղաքականության վիճակի մասին, իհարկե, այստեղ պետք է հիշենք քաղաքագիտության մեջ հայտնի փոխկապակցվածության (քաղաքականությունը)` linkage politics-ը, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլումն է, և արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը` այսինքն` մեզ մոտ: Հիմա մեզ բոլորիս հայտնի է, թե այսօր ներքին քաղաքական ինչ իրավիճակ է, և Հայաստանն ինչ մարտահրավերների առջև է կանգնած: Բնականաբար, սա, որպես թիկունք` հիմնական, թուլացնում է նաև արտաքին ճակատը` արտաքին քաղաքական ճակատը, որտեղ մարտահրավերները, կարծում եմ, շատ ավելի շատ են և ավելի վտանգավոր:

– Որպես դիվանագետ` ըստ Ձեզ` որո՞նք են ներքին մարտահրավերները, որոնք ուղղակիորեն պրոյեկտվում են արտաքին քաղաքականության մեջ, ուղիղ խփում և ազդում են արտաքին քաղաքականության որակի վրա:

– Առաջինը` մեր մենաշնորհային համակարգը: Որովհետև եթե էսօր մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը տնտեսական հարաբերությունների զարգացումն է, սա գիտեք, այսօր աշխարհում որևէ գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, ինչքան էլ դիվանագիտությունը փորձի աշխատել, միևնույն է` մենք ունենալու ենք այն արդյունքը, ինչ ունենք, անհնար է համոզել ինչ-որ բանում, որ չկա, գոյություն չունի: Այստեղ մենք ընկնում ենք ինչ-որ խաբկանքի մեջ` ասելով, որ խնդիրներ ենք առաջադրում, բայց այսօր, փաստորեն, այդ խնդիրները, ինչ մենք ասում ենք, վերածվում են ուղղակի բարի ցանկությունների, և արտաքին քաղաքականությունը չի կարող կատարել հստակ գործառույթները:

Ասեմ մի օրինակ` արտաքին քաղաքական սկզբունքների մեջ կարևորագույնները ինքնուրույնությունն ու անկախությունն են, և այդ ինքնուրույնությունն ու անկախությունը, որ մենք չունենք, կապված են ներքին` ոչ ինքնուրույն քաղաքականության հետ: Պատկերացնում եք՝ եթե մենաշնորհային դաշտ է, եթե միայն մի երկիր կարող է ունենալ բոլոր լծակները տնտեսական դաշտում, բնականաբար, սա խուսավարելու, աշխատելու ոչ մի հնարավորություն չի տալիս, ուղղակի պրոյեկտվում է դրսի վրա։

– Եվ այլ երկրներ նախընտրում են այդ երկրի հետ աշխատել Հայաստանի հարցերում, քան մանրանալ ու փորձել Երևանի հետ պայմանավորվել:

– Եվ ուղղակի խուսափել, խուսափել որևէ լուրջ ներդրումից, մանավանդ երբ մենք ունենք օբյեկտիվ պատճառներ` երկրի փոքրությունը, շրջափակումը, տրանսպորտային փակուղին և այլն: Շատ խնդիրներ կան: Բայց էն, ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, կարծում եմ, վերջին մեկ տարվա մեջ հատկապես ցույց տվեց, որ ներքին այսպիսի համակարգային խոր ճգնաժամի մեջ գտնվող երկիրն անկարող է դիմակայել նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին: Էն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի` սեպտեմբերի 3-ին, հստակ ապացույցն էր դրա, որովհետև ինքնուրույն անկախ արտաքին քաղաքականություն վարող երկիրը չի կարող երկարատև` ամենաբարձր մակարդակով բանակցությունների մեջ մտնել մի կարևորագույն միավորի հետ` մոտավորապես չորս տարի` բոլոր մակարդակներով` ԵՄ հանձնաժողով, հանձնաժողովի նախագահ և այլն, հետո միանգամից որոշումը փոխել:

– Լավ, բայց մենք ունենք երկու կարևոր փաստարկ` մեկը Երևանից` անվտանգություն, երկրորդը` Ուկրաինա, որոնք չենք կարող հաշվի չառնել:

– Իսկ դուք կարծում եք, որ սեպտեմբերի 3-ից հետո մենք ավելի անվտա՞նգ դարձանք:

– Հակառակը, ես կարծում եմ, որ մենք շատ ավելի խոցելի ենք դարձել:

– Պատասխանը հստակ է, նայեք սահմաններին, նայեք՝ ինչ է տեղի ունենում` զենքի վաճաքը շարունակվում է, որևէ մեկը մեր գործընկերներից, անգամ ՀԱՊԿ-ի շրջանակներում, որևէ բան չարտասանեցին և չասացին անգամ Հայաստանի վրա հարձակումների և էս դիվերսիոն բազմաթիվ խմբերի դեպքում:

– Թեև ոչ միայն ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք նաև Ռուսաստանի հետ ունենք խոր ռազմավարական, ռազմական հարաբերություններ:

– Եվ երկկողմ մակարդակի վրա որևէ հայտարարություն չեղավ: Այսինքն` սա ցույց է տալիս Հայաստանի` մեր էսօրվա արտաքին քաղաքականության անկարողությունը:

– Տարբերակ ունեի՞նք մենք, օրինակ, սեպտեմբերի 3-ին չհայտարարելու մեր մտադրության մասին:

– Մենք պիտի հասկանանք` այն, որ ասացի, արտաքին խնդիրների, պատերազմի ներքին քաղաքական շահարկումը կարող է բերել էնպիսի իրավիճակի, մենք դա տեսել ենք Մերձավոր Արևելքում։ Այսինքն՝ ասել է թե` ժողովուրդ ջան, դիմացեք, որովհետև մենք ունենք պատերազմական վիճակ, փակ սահմաններ, այնինչ, խնդիրն այլ հարթության վրա է: Խնդիրը կառավարման համակարգի անարդյունավետության մեջ է, ոչ թե այն պատճառով է, որ մենք ԼՂ չլուծված հիմնախնդիր ունենք:

– Այլ որովհետև մենք ունենք այստեղ անզուսպ, ագահ պաշտոնյաներ, ովքեր ամեն անգամ պատրվակ ընտրելով Ղարաբաղը՝ իրականում ձախողում են, այնինչ մենք տեսել ենք` քսան տարի անընդմեջ հիմնական կռվանը, ալիբին իշխանական հենց Ղարաբաղն է եղել:

– Ուկրաինայի դեպքում, պատկերացնում եք, ես չեմ հիշում իմ դիվանագիտական այս ողջ ընթացքում, որ մենք միջազգային ամենաբարձր կազմակերպությունում` ՄԱԿ-ում, նման քվեարկություն անեինք և հայտնվեինք տասը ամենաավտորիտար երկրների շարքում` Ռուսաստանի հետ միասին, Սուդանի, Հյուսիսային Կորեայի և այլն: Ինձ համար` որպես դիվանագետի, ամենակարևորը երկրի հեղինակության խնդիրն է, միջազգային վարկի խնդիրը, որովհետև նման որոշումներով երկրի ղեկավարը կամ երկիրը, երբ քվեարկություն է անում, միջազգային հանրությունը սա է հիշում, միջազգային հանրության մոտ սա է տպավորվում, հետագայում չեք պատկերացնում` արձագանքներն ինչպիսին են:

Մի անգամ մենք չտեսանք նորմալ, պրոֆեսիոնալ գնահատականներ այդ որոշմանը` նախագահի որոշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի հետագա ճակատագրի վրա, միջազգային, որովհետև գիտեք` հեղինակությունն ու վարկն այնպիսի բան են, որ մեկ տարում չես կարող շտկել, դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ, որ մենք կարողանանք էս հիշողությունը, էս քաղաքական կոպիտ դիվանագիտական սխալները, որ մենք բաց թողեցինք վերջին տարվա ընթացքում, շտկել:

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում