Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն իսկ ընթանում է. ադրբեջանցի քաղաքագետ

Ադրբեջանական 1news.az լրատվական կայքի հաղորդմամբ, ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը, անդրադառնալով Լիբիայում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկն արդեն իսկ տրված է.

«Արևմտյան կոալիցիայի կողմից Լիբիայի դեմ ռազմական գործողություններ սկսելը նոր մարտահրավեր է մնացած ողջ աշխարհին: Արաբական երկրի վրա հարձակում ձեռնարկելու որոշումը վկայում է այն մասին, որ ՄԱԿ-ը, միջազգային իրավունքը և նմանատիպ բաներն Արևմուտքի համար միայն պատրվակ են սեփական պլաններն առաջ մղելու համար:

Ձևականորեն արևմտյան կոալիցիայի ուժերն ավիացիոն և հրթիռային հարվածներ են հասցնում ռազմական և այլ օբյեկտներին, որպեսզի պաշտպանեն Քադաֆիի կուրսից դժգոհ բնակչությանը: Մինչդեռ իրականում զոհվում են կանայք, երեխաներ, մի խոսքով` անմեղ մարդիկ: Նմանատիպ իրադարձությունների մենք արդեն ականատես ենք եղել Հարավսլավիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում:

Սակայն չեմ կարծում, թե գործը կհասնի ցամաքային օպերացիաներին: Ամենայն հավանականությամբ, Քադաֆիի ավիացիան և զրահատանկային ուժը կոչնչացվեն, որից հետո լիբիական ընդդիմությունը նոր արշավ կձեռնարկի դեպի Տրիպոլի Քադաֆիին գահընկեց անելու համար:

Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ Արևմտյան կոալիցիան այս գործընթացում ներգրավվեց միայն այն ժամանակ, երբ տեսավ, որ լիբիական ընդդիմության ուժերն արդեն հյուծված և սպառվելու վրա են: Եվրո-ամերիկացիների նետն արձակված է դեպի թիրախը, և այն կհասնի իր նշանակետին:

Արևմուտքին անհրաժեշտ է երրորդ աշխարհի աչքում վերականգնել ուժեղ բևեռ լինելու իր սասանված հեղինակությունը: Մյուս կողմից էլ Վաշինգտոնի գլխավորած արևմտյան կոալիցիան այս հարցում չի ցանկանում հոգեբանական ճնշում գործադրել իր պոտենցիալ հակառակորդների` Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի վրա, որոնց շունչը համաշխարհային գերիշխանության հարցում նա արդեն զգում է իր թիկունքին:

Բացի այդ, Արևմուտքի հիշյալ, այսպես կոչված, դեմոկրատական մարշը կարող է դաս դառնալ մյուս ըմբոստ երկրների` Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի համար: Սա կարող է հանդիսանալ Իրանին ռազմական հարված հասցնելու նախերգանք, սակայն Արևմուտքը շատ զգույշ պետք է լինի Իրանի հարցում, քանի որ Իրանը Լիբիա չէ: Իրանը մեծ պոտենցիալ ունի թե՛ սովորական, թե՛ անհամաչափ պատերազմներ վարելու համար:

Իմ կարծիքով, Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն իսկ ընթանում է, և հարկավոր է խոսել Չորրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հավանականության մասին, որը, ըստ էության, կհանդիսանա պատերազմ բոլորը բոլորի դեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում