Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մասնավոր պահնորդական ընկերությունները հուլիսի 1-ից լիցենզիա կստանան

Այսօր ոստիկանությունում կայացավ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման` ՀՀ ոստիկանության լիցենզավորող հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ պահնորդական ծառայություններ իրականացնելու համար հանձնաժողովը լիցենզիա հատկացրեց երեք՝ «Սի սիքյուռ», «Ալֆա դելտա» և «Արմ մոբիլ» մասնավոր ընկերություններին:

Նշենք, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ից, և այսօրվանից սկսած արդեն իսկ ոստիկանությունը համապատասխան լիցենզիաներ կտրամադրի մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին:

Այն կազմակերպությունները, որոնք օրենսդրական փոփոխություններից առաջ նման ծառայություններ էին մատուցել և դեռևս նոր լիցենզիա չեն ստացել ոստիկանությունից, ապա պարտավոր են դա անել առաջիկայում, քանի որ հակառակ դեպքում նրանք այլևս չեն կարող նշված ծառայությունները մատուցել: «Մենք դեռ էս պահին չենք գնում կտրուկ քայլերի: Մոտ մեկ ամիս թող անցնի, մենք հասկանանք՝ բեռն ինչքան է: Գուցե մինչև ամսվա վերջ բոլոր ընկերությունները հայտը ներկայացնում են»,- ասաց նիստը վարող փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը:

Նշենք, որ երբ մասնավոր պահնորդական ծառայության հարցը քննարկվում էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, պատգամավորների կողմից կարծիք հնչեց, որ ոստիկանական պահպանության և մասնավոր պահնորդական գործունեության միջև հստակ շահերի բախում կա: Փոխոստիկանապետը, սակայն, այդպիսի խնդիր չի տեսնում: Նրա խոսքով, այսօր քաղաքացին նման ծառայության համար պետք է դիմի այն ընկերությանը, որն իր ծառայություններն ավելի պատշաճ է մատուցում: «Ես չեմ կարծում, որ քաղաքացին գումար կդնի այնտեղ, որտեղից իր ցանկալի արդյունքը չի ստանա: Օրինակ՝ իր գործարանը պահպանության համար չի տա մի ծառայության, որն իր պահանջները չի բավարարի: Այդ առումով մենք խնդիր չենք տեսնում»,-ասաց Հովհաննիսյանը:

Լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցները հանձնում են համապատասխան քննություն, ստանում են հատուկ միջոցներ կիրառելու իրավունք: Իսկ այդ հատուկ միջոցները չորսն են՝ ռետինե մահակ, ձեռնաշղթա, տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոց և պահնորդական շունը: «Օրենքը նաև սահմանում է, որ այդ կազմակերպությունները չեն կարող իրենց վրա վերցնել ոստիկանության գործառույթ»,- նկատեց փոխոստիկանապետը: Մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնող աշխատակիցը իրավունք ունի նաև ծառայողական զենք կրել, որի համար հարկավոր է քննություն հանձնել: Սամվել Հովհաննիսյանը նշեց, սական, որ մինչ օրս որևէ մասնավոր պահնորդական ծառայություն չի դիմել ծառայողական զենքի թույլտվություն ստանալու համար և սահմանափակվում են հատուկ միջոցների շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում