Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հուլիսի 17 –ին հրապարակեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը:
Ազատամարտիկին դատապարտեցին 6 տարվա ազատազրկման` չորս տարին` խարդախության, երկուսը` խարդախության փորձի համար:
Նշենք, որ պահեստազորի գնդապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր նրան ազատազրկման դատապարտել 6 տարի եւ 6 ամիս ժամկետով։