Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ստվերից դուրս եկած 15 տնտեսվարողները լռում են

Գործարարներին ստվերից հարկային դաշտ բերելու՝ Հովիկ Աբրահամյանի օպերացիայի առաջին արդյունքները օրերս հրապարակվեցին:

ՊԵԿ-ը հաշվետվություն ներկայացրեց, համաձայն որի՝ 15 տնտեսվարողների մոտ հարկերի ավելացում է նկատվել: Համաձայն ֆինանսների նախարարության ներկայացրածի՝ 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշգրտված հաշվարկներ, որի արդյունքում հաշվարկվել է 391 միլիոն 655 հազար դրամ լրացուցիչ շահութահարկ, որից՝ 15 հարկ վճարողների մասով` 268 միլիոն 381 հազար դրամ:

Այդ 15 ընկերությունից, սակայն ոչ բոլորն են հանրությանը հայտնի և հաստատ այն ընկերությունները չէին, որ պետք է առաջնահերթ հայտնվեին ստվերից դուրս եկողների ցանկում:

Կառավարությունն ու ՊԵԿ-ը իրենց գործողություններով ուղղակի մեղադրանք առաջադրեցին այդ ընկերություններին, որ նրանք տարիներ շարունակ աշխատել են ստվերում, իսկ հիմա իրենց օպերացիայի արդյունքում դուրս են բերվում ստվերից: Եվ ինչպես օրերս մեզ հետ զրույցում ասել էր տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ այս ցուցակով հերթական անգամ ընդգծվեց, որ թիրախում հայտնվում են նրանք, ովքեր թիկունք և հովանավորչություն չունեն:

Մենք փորձեցինք հենց այդ 15 տնտեսվարողներից պարզել, թե ինչու էին մինչ այդ ստվերում աշխատում, և ինչպես են առհասարակ վերաբերվում կառավարության այս քայլերին, ինչը նպաստեց, որ դուրս եկան ստվերից: Բայց ինչպես պարզ դարձավ մեր զանգերից, այդ տնտեսվարողներն այնքան էլ ոգևորված չէին ՊԵԿ-ի ցուցակում հայտնվելուց և ընդհանարպես խուսափում էին պատասխանել ցուցակի հետ կապված որևէ հարցի: Ընկերութունների տնօրեններն ու աշխատակիցները հավանական և անհավանական ձևերով խուսափում էին մեր հարցերին պատասխանելուց:

Երբ զանգահարեցինք, օրինակ՝ «Բագրատուր» ընկերության աշխատակիցը, լսելով հարցը, այն փոխանցեց տնօրենին, ապա ասաց, որ տնօրենը զբաղված է: Իսկ երբ ավելի ուշ զանգահարեցինք, մեկ այլ աշխատակից ասաց, որ իրենց ընկերությունում հոսանքն անջատել են և ինքը չի կարող միացնել տնօրենի հետ:

«Էկոֆուդ» ընկերության տնօրենը հարցը լսելուց հետո բավական բորբոքվեց։ «էլ բան չունեք գրելու, սկսել եք էդ ցուցակներից, ՊԵԿ-ից գրել, ինչի՞ եք մտնում դրանց մեջ»,- ասաց: Ապա, երբ խնդրեցինք առավել հանգիստ խոսել, նա հայտարարեց, որ «ՊԵԿ-ի ցուցակում հայտնված «Էկոֆուդը» իրենք չեն»: «Դա մեր ընկերությունը չէ: Մի քանի հատ «Էկոֆուդ» կա: Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»,- ասաց տնօրենը: Մեր ճշտող հարցին, թե հարկային մարմիններն իրենց մոտ ստուգումներ չե՞ն իրականացրել, մեր զրուցակիցը կրկին վրդովված արձագանքեց՝ ոչ:

«Ասէդլ», «Ադամիում» ընկերությունում ևս հարցը լսելուց հետո բոլոր պատասխանատուները զբաղված դարձան:

15 տնտեսարողների ցանկում հայտնված որոշ ընկերություններ, ընկերություններից կոնտակտներ առհասարակ գտնել չհաջողվեց: Ձկնամթերքի ներկրմամբ զբաղվող հայ-լյուքսեմբուրգյան համատեղ «Դիմիտրի» ձեռնարկությունը ևս անհասանելի էր: Իրենց իսկ կայքում գրանցված կոնտակտները, պարզվեց, իրենց չէին պատկանում: Դե, իսկ «Սմբո» ՍՊԸ-ն ու ևս մի երկուսը բացարձակապես անհայտ էին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում