Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Խորհրդարանը մսխում է պետության միջոցները

Մի տեսակ ծիծաղելի, նույնիսկ անեկդոտային է հնչում, երբ հայաստանյան մեդիա-լրահոսում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ խորհրդարանը քննարկում է ընտրական օրենսդրության, այսպես ասած, բարեփոխումները:

Այդ ամենը ծիծաղելի է այն պարզ պատճառով, որ որևէ կապ չունի այն իրականության և իրողությունների հետ, որոնցում այժմ ապրում է Հայաստանը, որոնք առկա են Հայաստանում: Երկրում տեղի են ունենում լուրջ, լրջագույն քաղաքական վերափոխումներ, որոնք առաջացրել են հանրության ակտիվ խմբերի բուռն քննարկումներ: Այդ քննարկումները տեղ-տեղ նույնիսկ անձնական վիրավորանքի են հասնում, հասարակությունն ալեկոծվում է՝ նման այն կենդանիներին, որոնք բնական աղետից առաջ բնազդաբար սկսում են անհանգստության նշաններ ցույց տալ:

Թող կոպիտ չհնչի, բայց Հայաստանի հասարակությունն էլ այսօր հայտնվել է այդ վիճակում և բուռն անհանգստություն է հայտնում ներքաղաքական պրոցեսների առնչությամբ, իհարկե՝ հանրային ամեն մի խումբ՝ մի որևէ վեկտորով: Եվ ահա, այդ բուռն ներքաղաքական տրամադրությունների փուլում խորհրդարանն իր համար ինչ-որ ընտրական օրենսդրության բարեփոխումներ է քննարկում: Ընտրական օրենսդրությունն այսօր Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից թերևս ամենավերջինն է, որ կարող է նշանակություն ունենալ երկրում իրավիճակի փոփոխության համար:

Հայաստանում այսօր կա ոչ թե օրենքների, այլ դրանք կատարելու կամքի պակաս: Եվ եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա երկրում առկա օրենքները պահանջում են, որ խորհրդարանը ոչ թե օրենսդրական բարեփոխումներ քննարկի, առավել ևս՝ ընտրական ոլորտի հետ կապված, այլ հայտարարի ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: Այդպիսով Ազգային ժողովը լուրջ քայլ արած կլինի Հայաստանում օրինականության հաստատման ուղղությամբ, որովհետև այլևս չի լինի ապօրինի ընտրված Ազգային ժողով: Իսկ դա զգալիորեն կօգնի լիցքաթափել այն սահմանադրական ճգնաժամը, որ տարիներ շարունակ գոյություն ունի Հայաստանում՝ ի դեմս պետական կառավարման մարմինների ձևավորման հակասահմանադրական ճանապարհի:

Ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանը որևէ կապ չունի Հայաստանի հետ, որևէ կերպ չի նպաստում երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանրագույն իրավիճակը հաղթահարելուն, հետևաբար, այս խորհրդարանի գոյությունն արդեն ոչ միայն ինքնին անիմաստ է, այլ նաև հանդիսանում է պետական միջոցների աննպատակ վատնում, մսխում, որովհետև պետական հսկայական միջոցներ են հատկացվում մի մարմնի գործունեության համար, որը բացարձակապես կապ չունի երկրի խնդիրների հետ և որևէ կերպ չի նպաստում պետության ճգնաժամի հաղթահարմանն ու պետական կյանքի որակական վերակազմակերպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում