Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ քաղաքական մոտիվ նկատի ունի Լևոն Հայրապետյանի եղբայրը

Մոսկվայում ձերբակալված հայազգի մեծահարուստ, բարերար Լևոն Հայրապետյանի եղբայրը, որը Ղարաբաղում նրա ծրագրերն է ղեկավարում, հայտարարել է, որ եղբոր հանդեպ ռուսական լրատվամիջոցների մեղադրական տեղեկությունները սուտ են, և նրա հանդեպ քաղաքական հաշվեհարդար են տեսնում: Թե որոնք են հաշվեհարդարի մանրամասները, մոտիվները՝ Լևոն Հայրապետյանի եղբայրը չի նշել, սակայն այն, որ Ռուսաստանում նման խոշոր գործերը հենց այնպես, զուտ արդարության և արդարադատության իրավական կարիքներից ելնելով չէ, որ տեղի են ունենում, ակնհայտ է:

Հայտնի է դարձել, որ Հայրապետյանին մեղադրում կամ կասկածում են «Բաշնևթ» ընկերության և ռուսական «Սիստեմա» հոլդինգի միջև առևտրային գործարքի մեջ: Ըստ կասկածների՝ 2008 թվականին Հայրապետյանը «Բաշնևթի» վաճառքից (ընկերության հսկիչ փաթեթը ձեռք է բերել «Սիստեման») ստացել է անօրինական շահույթ և փորձել է լեգալացնել ապօրինի միջոցներ:

Հետաքրքրական մանրամասն կարող է լինել այն, որ «Սիստեման» այն ընկերությունն է, որտեղ 2008 թվականին պաշտոնը թողնելուց հետո տնօրենների խորհրդում աշխատանքի է տեղավորվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սա, իհարկե, իմիջիայլոց, քանի որ «Սիստեման» ընդհանրապես Լևոն Հայրապետյանի գործում, այսպես ասած, դերակատար չէ, ուղղակի հետաքրքիր է, որ գործարքը, որի համար կամ որի հիմքով, կամ առիթով մեղադրանք է ներկայացվել Լևոն Հայրապետյանի դեմ, եղել է հենց «Սիստեմա»-ի հետ:

Իհարկե, մեղմ ասած՝ անհավանական է թվում, որ Ռուսաստանում նման խոշոր գործ կարող է հարուցվել, այսպես ասած, զուտ հայկական մոտիվներով: Շատ ավելի հավանական է, որ հայազգի մեծահարուստը ուղղակի, այսպես ասած, հարվածի տակ է հայտնվել ներռուսաստանյան շատ ավելի խոշոր խաղերի արդյունքում: Սակայն այսպես, թե այնպես՝ այն, որ այս խաղերում կան հայկական դերակատարներ, թեկուզ ընդամենը հարվածի տակ հայտնված և ուրիշ խաղերի զոհ դարձող, մեծ է դարձնում հավանականությունը, որ գործի արձագանքները կարող են նաև հասնել մինչև Հայաստան:

Խոսքը, բնականաբար, քաղաքական, ոչ թե իրավական արձագանքների մասին է: Այսինքն՝ իրավական կարող են լինել այդ արձագանքները այնքանով, ինչքանով որ կունենան քաղաքական կարիք: Այսինքն՝ եթե ռուսական այդ խաղում որևէ մեկը փորձի այլ խնդիրներ էլ լուծել, մասնավորապես՝ Հայաստանի հետ կապված, ապա Հայրապետյանի դեմ հարուցված գործը չեն զլանա տարածել նաև հայկական ուղղության վրա:

Միգուցե սա է նաև պատճառը, որ Հայրապետյանի ձերբակալության մասով ակտիվ է արձագանքների մեջ միայն հայաստանյան մամուլը, իսկ քաղաքական կամ տնտեսական քիչ թե շատ դերակատարում ունեցող շրջանակները լուռ են, հատկապես՝ իշխանական և մերձիշխանական շրջանակները:

Շատ հավանական է, որ այդ շրջանակներում այսօր ընթանում է, այսպես ասած, «կանալները ճշտելու» և իրավիճակը հասկանալու գործընթաց՝ վտանգները և ռիսկերը գնահատելու և դրանց չեզոքացման ուղղությամբ Ռուսաստանի հետ աշխատելու համար:

Չի բացառվում նաև, որ Լևոն Հայրապետյանն ինքը դարձել է հայ-ռուսական որևէ խաղի զոհ, ինչի մասին էլ ակնարկում է գուցե թե նրա եղբայրը՝ խոսելով քաղաքական հետապնդման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում