Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Ռուսաստանի և Աբխազիայի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով զբաղվող համատեղ հանձնաժողովի որոշումները համարում է ապօրինի, և որ միակ կողմը, որի հետ կարող է Աբխազիան սահմանային հարցեր որոշել, Վրաստանն է: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ աբխազական մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե ռուսական կողմը որոշման մի նախագիծ է ներկայացրել, որի համաձայն` ռուս-աբխազական սահմանազատման գիծը պետք է տեղափոխվի Փսոու գետից հարավ, որի արդյունքում Աբխազիայի լեռնային տարածքից Ռուսաստանիh է անցնում մոտ 16 հազար հեկտար: Աբխազ լրագրողներին չի հաջողվել ճշտել այդ տվյալները իրենց պատասխանատու մարմիններից:
Միաժամանակ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Իրակլի Մենագարաշվիլին ռադիոկայանին ասել, թե Ռուսաստանը, ռազմաքաղաքական օգնություն տրամադրելով Աբխազիային, վերջինիս առաջ դնում է այնպիսի պահանջներ, որպիսիք չէր դնի Վրաստանի առաջ: