Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հուլիսի 17 –ին կհրապարակի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը: Դատական նիստին կարող եք հետևել «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերով:
Նշենք, որ պահեստազորի գնդապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր նրան ազատազրկման դատապարտել 6 տարի եւ 6 ամիս ժամկետով։