Monday, 11 12 2023
Ինչու՞ իշխանությունը չի կիսում արցախցիների ուղերձը
20:00
Հունգարիան հասավ նրան, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթում չներառվեն նավթն ու «Պակշ -2» ատոմակայանը
19:50
Բերբոքը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու գաղափարը
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ
Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին
19:20
ՄԱԿ-ը 2023 թվականին համաշխարհային առևտրի 5 % կրճատում է կանխատեսումԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) զեկույցի համաձայն՝ համաշխարհային առևտրի ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ կկրճատվի 5 %-ով՝ մինչև 30,7 տրլն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Առևտրի ոլորտում 2024 թվականի հեռանկարները գնահատվում են որպես «անորոշ»՝ հոռետեսական կանխատեսմամբ։ Նշվում է, որ «2022 թվականի կեսերից համաշխարհային առևտրում դիտվում է բացասական աճ՝ գլխավորապես ապրանքների առևտրի էական նվազման պատճառով, որը շարունակել է կրճատվել 2023 թվականի առաջին երեք եռամսյակներում»։ UNCTAD-ի կանխատեսման համաձայն՝ «2023 թվականին համաշխարհային առևտրի ծավալը կկազմի մոտավորապես 30,7 տրիլիոն դոլար, ինչն իրենից ներկայացնում է մոտավորապես 1,5 տրիլիոն դոլարով կամ 5 %-ով կրճատում 2022 թվականի ռեկորդային առավելագույնի համեմատությամբ»: Սպասվում է, որ «2023 թվականին ապրանքների առևտուրը կկրճատվի մոտ 2 տրիլիոն դոլարով կամ 8 %-ով, մինչդեռ ծառայությունների առևտուրը պետք է աճի մոտ 500 միլիարդ դոլարով կամ 7 %-ով»: UNCTAD-ում արձանագրել են, որ 2024 թվականի համար «համաշխարհային առևտրի կանխատեսումը մնում է շատ անորոշ և, ընդհանուր առմամբ, հոռետեսական»: Սպասվում է, որ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը, պարտքի բարձր մակարդակը և լայնորեն տարածված տնտեսական անկայունությունը բացասական ազդեցություն կունենան համաշխարհային առևտրի կառուցվածքի վրա: UNCTAD-ում պարզաբանել են, որ 2023 թվականին համաշխարհային առևտրում անկում է դիտվել զարգացած երկրներում պահանջարկի նվազման, Արևելյան Ասիայի երկրների տնտեսության թույլ ցուցանիշների և հումքային ապրանքների գների նվազման պատճառով։ Այս գործոնները միասին նպաստել են ապրանքների առևտրի զգալի կրճատմանը: Եվ հակառակը, ծառայությունների առևտրում 2023 թվականի մեծ մասի ընթացքում դիտվում է աճ։ Առևտրի անկումն ավելի ընդգծված է եղել զարգացող երկրներում: Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները
Երբ գալիս է Էրդողանը
70 անգամ ՆԳՆ-ից ներողություն կխնդրեմ, եթե ասեն` ինչու՞ են պարեկները ներգրավվում ոչ իրենց գործում
18:50
Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել
Փաստաբանը ճնշում է բանեցնում դատավորի վրա. դատախազ
ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Պուտինը կարող է նոր քարտեզներ նկարել, մենք իրավունք չունենք էյֆորիայի մեջ ընկնել
Գագիկ խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ
«Կամ կամ»-ը շատ վտանգավոր է. ռուսներին չենք կարող մեկ օրում ճանապարհել, պիտի չեզոք լինենք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանին առիթ տալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ տալ «ինդուլգենցիա»
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
17:40
Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
17:30
Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ
Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում
Ի՞նչ անել, երբ շունը հարձակվում է. վարքի կանոնները
Երեխա է զոհվել, բայց պատասխանատվություն կրող չի եղել. Երևանում շատացել են կծման դեպքերը
17:20
«Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը ուրախ կլինեն, եթե Ուկրաինայի օգնությունը չհաստատվի». Բլինքեն
Քավության նոխազը թափառողներն են, բայց ավելի շատ հարձակվում են ընտանի կենդանիները
«Բալասանյան»-ի հետ հուշագիրը խզած ՔՊ-ն անվստահություն չի հայտնի Գյումրիի քաղաքապետին
17:10
Հնդկաստանը մտադիր է ռազմական նշանակության 100 տիեզերական արբանյակ արձակել առաջիկա ութ տարում. The Times of India
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ

Քաղաքացիների հաշիվները կալանքի տակ դնելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը

Պարզվում է՝ միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում» Հանրապետական խմբակցության պատգամավորների նախաձեռնած փոփոխություններով չի լուծվի քաղաքացիների ֆինանսական հաշիվները գերատեսչությունների ու բանկերի կողմից կալանքի տակ առնելու խնդիրը: Անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, որը, ինչպես նախորդը, նույնպես փոփոխվել է անցած տարի:

Հիշեցնենք, որ անցած տարի այս օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում հազարավոր քաղաքացիների ողջ բանկային հաշիվները գտնվում են կալանքի տակ՝ տրանսպորտային խախտումների արդյունքում ունեցած ընդամենը 10-20 հազար դրամի տուգանքների պատճառով: Ամիսներ շարունակ ՀՀ քաղաքացիները չէին կարողանում օգտվել իրենց հաշիվներում առկա գումարներից, քանի որ իրենց կատարած խախտումների մասին ծանուցումը ոստիկանությունից չեն ստացել: Որոշ դեպքերում՝ անգամ դիմելուց հետո էլ չեն կարողանում ստանալ՝ հասկանալու համար, թե ինչ խախտում են կատարել:

Եվ ահա, ՀՀԿ-ականներ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը և Վահրամ Բաղդասարյանը որոշել են փոփոխություններ կատարել վերը նշված օրենքներից առաջինում, որպեսզի բանկերը կալանքի տակ դնեն ոչ թե քաղաքացիների հաշվեհամարում եղած ողջ գումարը, այլեւ տուգանքի չափը: Սակայն այս փոփոխությունը, կարծես, ամբողջությամբ չի լուծում խնդիրը՝ հատկապես քաղաքացիների սեփականության պաշտպանության առումով:

Ուստի այդ շարքից շրջանառության մեջ պատրաստվում է մի նախագիծ դնել նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում առաջարկությունն էլ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխությունների կատարմանը: Անցած տարի այս օրենքում կատարված փոփոխությունը սկիզբ է դարձել հակասահմանադրական գործընթացի, և վարչական ակտը միանգամից դարձել է անբողոքարկելի ու արտադատական ճանապարհով ազդում է անձի սեփականության իրավունքի վրա: Փաստորեն այդ օրենքը խախտում է մարդու սեփականության սահմանադրական իրավունքը:

Ըստ այդմ, արտադատական ճանապարհով անձը անգամ կարող է զրկվել սեփականության իրավունքից: Տվյալ դեպքում բանկերը, շրջանցելով դատական համակարգը և հիմք ընդունելով միայն Դատական ակտերի հարկադիր կատարման որոշումը, կալանքի տակ են առել իրենց մոտ գտնվող քաղաքացիների ողջ գումարը: Այդ փոփոխության արդյունքում մինչ այդ քաղաքացին ԴԱՀԿ-ի որոշումը կամ խախտում կատարելու հանգամանքը չի կարողանում վիճարկել դատարանում:

Էդմոն Մարուքյանը ցանկանում է օրենսդրական իր նախաձեռնությամբ վերականգնել քաղաքացու այդ իրավունքը: Ընդ որում, այս դեպքում խոսքը չի վերաբերում միայն խախտումներ կատարելու տուգանքը չվճարելու պատճառով բանկային հաշիվները կալանքի տակ առնելու իրողությանը: Այս հարցը կարող է առնչվել ամենատարբեր ոլորտների՝ սկսած հարկային ծառայություններից մինչև Ոստիկանություն:

«Այս պահին աշխատում ենք մի նախագծի վրա, որը կարգավորում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը: Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ առանց դատարան դիմելու՝ վարչական մարմինները նշված հոդվածի հիման վրա արգելադրում, իսկ այնուհետև բռնագանձում են անձանց սեփականությունը, ինչը հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին, որի ուժով, մինչդեռ, ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի:

Իսկ տվյալ նորմի կիրառմամբ ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը կատարել է ենթադրյալ վարչական խախտում, ինչի մասին ծանուցվում է վարչական մարմնի կողմից, և ինչի համար պետք է վճարի տուգանք: Անգամ եթե անձը համաձայն չէ տուգանք նշանակելու որոշման հետ, սակայն չունի բավարար գիտելիքներ՝ իրավական տեսանկյունից հիմնավորելու իր դիրքորոշումն ու բողոքարկելու այդ ակտը, ոչ էլ փաստաբան վարձելու կամ իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն (ընդ որում, նման գործերով փաստաբանի վարձատրության գումարը կարող է բազմապատիկ անգամ ավելին լինել, քան տուգանքի գումարը)»,- ասում է պատգամավորը:

Է. Մարուքյանի խոսքերով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի մեկ այլ՝ 71-րդ հոդվածի 1-ին մասով նշված ժամկետները լրանալուն պես այդ վարչական ակտը դառնում է անբողոքարկելի և նույն օրենքի 88-րդ հոդվածի ուժով ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Այսինքն՝ անձը զրկվում է սեփականությունից կամ արգելանք է դրվում նրա սեփականության վրա ոչ թե դատական, այլ արտադատական (վարչական) կարգով: Մեր առաջարկած նախագծով այդ հակասությունը վերացվում է»,- ասում է պատգամավորը:

Վերջինս նաև ավելացրեց, որ իր այս նախագիծն արդեն դնում է շրջանառության մեջ, և չի բացառվում, որ դրան միանան պատգամավորներ նաև ՀՀԿ խմբակցությունից:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում