Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ամերիկյան պատժամիջոցները հասան Հայաստան

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի մի շարք ընկերությունների և պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների նոր շարքի մասին: Ընկերությունների թվում են «Ռոսնևթ» նավթային պետական հսկան, որի ղեկավար Սեչինը Ռուսաստանի իշխանության ստվերային կարդինալներից մեկն է, նաև՝ «Գազպրոմբանկը», որն ըստ էության կարելի է համարել «Գազպրոմի» գանձարանը: Կան ևս մի քանի ընկերություններ, սակայն հայաստանյան տեսանկյունից այս երկու սուբյեկտների հանդեպ պատժամիջոցները շատ հետաքրքրական են ու առավել արժանի ուշադրության, քանի որ Հայաստանում այս երկու ընկերություններն ունեն ահռելի ներկայացվածություն և դերակատարում և՛ տնտեսական կյանքում, և՛, ըստ էության, ռուսական քաղաքական ազդեցության տարածման ու պահպանման առումով:

Ահա այս իմաստով ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառումն ըստ էության կարող է էական ազդեցություն թողնել նաև Հայաստանի վրա՝ կապված այն հանգամանքի հետ, թե այդ ընկերությունների, այսպես ասած, կրելիք վնասներն ու կորուստները ինչ ազդեցություն կունենան հայաստանյան նրանց գործունեության վրա:

Ոչ մի կասկած լինել չէր կարող, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների կիրառումը ուղղակիորեն շոշափելու էր նաև Հայաստանի շահերը: Սկզբնական իմաստով այստեղ, իհարկե, առնչությունն անուղղակի կլիներ, այսինքն՝ Ռուսաստանի տնտեսության թուլացում և այդ միջոցով Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հավանական նվազում՝ նկատի ունենալով ռուսական տնտեսությունում հայաստանցի միգրանտների առկայությունը, որոնք, ըստ էության, այսօր պահում են Հայաստանը:

Սակայն պատժամիջոցների ծավալումը արդեն կարելի է ասել, որ շատ մոտեցել է հենց Հայաստանին, քանի որ «Գազպրոմբանկը» Հայաստանում գործունեություն ծավալող բանկ է:

Միևնույն ժամանակ այդ բանկը ըստ էության գազպրոմյան շղթայի մի օղակն է, այսինքն՝ պատժամիջոցները ըստ էության վերաբերում են նաև «Գազպրոմին», որը Հայաստանի կարծես թե հսկիչ փաթեթի տնօրինողն է:

Միևնույն ժամանակ, Հայաստանում ներդրումային էքսպանսիայի էր պատրաստվում «Ռոսնևթը», ինչը ևս կարող է կասկածի տակ հայտնվել ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում:

Համենայնդեպս՝ ակնհայտ է, որ պատժամիջոցներն արդեն վերաբերում են Հայաստանում հսկայական ծավալի գործունեություն ծավալող կառույցներին, ասել է թե՝ պատժամիջոցները արդեն հասել են Հայաստան:

Սա, ըստ էության, առաջին ահազանգերից մեկն է, թե ինչ է սպառնում մի երկրի, որն իր համար, այսպես ասած, «ընտանիք» է ընտրում միջազգային մեկուսացման մեջ գտնվող պետություններում և դառնում Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Սուդանի, Կուբայի և մոտ մեկ տասնյակի հասնող նման պետությունների ընկերը: Ասա ընկերդ ով է, ասեմ՝ ինչ վտանգներ են քեզ սպառնում առաջիկայում:

Ահազանգերը Հայաստանին պետք է վերջապես ստիպեն լրջորեն մտածել այն շրջապատի մասին, որն ընտրվել է: Խնդիրն այն է, որ իրավիճակն աստիճանաբար հասնում է սահմանային մի եզրի, որի պարագայում արդեն որքան էլ մեղմ լինեն ցանկությունները Հայաստանի հանդեպ, միևնույն է՝ Հայաստանն անխուսափելիորեն կվերածվի անտառը հատելուց թռչող տաշեղի, եթե ոչինչ չի արել այդ հեռանկարից խուսափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում