Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Հովիկ Աբրահամյանի հայտարարած փոփոխությունները դեռ նկատելի չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

– Պարոն Աղաջանյան, Եվրասիական տնտեսական միությունը գործելու է հունվարի 1-ից, և ակնկալվում է, որ այդ ժամանակ Հայաստանն արդեն անդամակցած կլինի այդ կառույցին: Դրանից հետո ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը՝ շոկային վիճա՞կ, թանկացումնե՞ր կլինեն, թե՞ ամեն ինչ սահուն է անցնելու:

– Ես չեմ կարծում, որ թանկացումներն անմիջապես կլինեն: 900 ապրանքատեսակների մաքսազերծման դեպքում արտոնյալ պայմաններ ունենալը հնարավորություն կտա առայժմ այդ շոկային վիճակին չհասցնել հատկապես սպառողին: Եվ դա մեզ հնարավորություն կտա բավականին սահուն անցում կատարել: Այլ բան է, որ զուտ տեխնիկական աշխատանքներն իրականացնելը, այդ երկրներում գոյություն ունեցող բյուրոկրատական հսկայական մեխանիզմները կարող են տարածվել մեզ վրա և բավականին բարդացնել իրավիճակը: Վերջին հաշվով, եկեք խոստովանենք, որ մենք չորս տարի գնում էինք դեպի Եվրոպա, և մեր ողջ տնտեսական օրենսդրությունը համապատասխանեցվում էր եվրոպական օրենսդրությանը:

– Իսկ Ձեր կարծիքով` Հայաստանի համար առավել արդյունավետ կլիներ ինտեգրվել եվրոպակա՞ն տնտեսական գոտուն, թե՞ անդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը:

– Ես եվրոպական արժեքների ջատագով եմ և գիտեմ, թե ինչ է եվրոպական տնտեսական համագործակցությունը: Իսկ այնտեղ, որտեղ մենք հիմա գնում ենք, դեռ գոյություն չունեցող կառույց է: Եվրոպայում ստեղծված է հսկայական օրենսդրական բազա, և այն տարիներով կանոնակարգված է: Իսկ մենք մտնում ենք մի կառույց, մի տնտեսական գոտի, որի խաղի կանոններն այնքան խայտաբղետ են, և այնքան բացառություններ կան, որոնք իմ մեջ չասեմ վախ, բայց գոնե մտահոգություն են առաջացնում: Բայց Եվրոպան աշխատող կառույց է, տեսնում ենք այդ երկրների զարգացումը, տեսնում ենք, թե այնտեղ վերջին 20 տարում որ երկիրը ինչ մակարդակից ինչ մակարդակի հասավ: Դրա համար էլ պարզ է, որ ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ համոզված եմ, որ լավ է և ոչ թե ենթադրում եմ, որ կարող է լինել լավ:

– Դուք արդեն 20-25 տարի զբաղվում եք բեռնափոխադրումներով: Մեր երկրում այդ ընթացքում բեռնափոխադրումների սակագների ինչպիսի՞ փոփոխություն է եղել՝ դրանք բարձրացե՞լ են, թե՞ նույնն են մնացել:

– Հայաստանը տարիների ընթացքում աստիճանաբար ինտեգրվել է միջազգային տրանսպորտային համակարգին: Եվ մենք այնքան լավ ենք ինտեգրվել, որ արդեն կարողացել ենք ազդել սակագների վրա: Մեկ բեռնարկղի տեղափոխումը եվրոպական խոշորագույն նավահանգիստ Ռոտերդամ 90-ական թվականների սկզբներին արժեր 5000 դոլար: Այդ ժամանակ 5000 դոլարի գնողունակությունը հավասար էր Երևանում մեկ սենյականոց բնակարանին: Այսօր այդ նույն բեռնարկղը Երևանից կարելի է հասցնել նույն այդ Ռոտերդամ առավելագույնը 2000 դոլարով: Իսկ որքա՞ն է այդ գումարի գնողունակությունն այսօր: Լավագույն դեպքում՝ այդ բնակարանի կոսմետիկ վերանորոգումը:

– Այդ գործոնն ինչո՞ւ չի նպաստում ներկրվող ապրանքների գների նվազմանը: Ներկրողները պատճառաբանում են, թե Հայաստանը շրջափակման մեջ է, մենք ունենք թանկ բեռնափոխադրում, և դա բացասաբար է ազդում ինքնարժեքի վրա:

– Ես համաձայն չեմ և գիտեմ, որ դա շահարկվում է, շատ-շատ է շահարկվում, բայց ամեն ինչ համեմատության մեջ է պետք դնել: Ես կարող եմ ցանկացած հատվածում ցույց տալ, թե փոխադրումներն ինչ արժեն, և այդ դեպքում մենք կարող ենք գնահատել՝ իսկապե՞ս դա թանկ է, թե ոչ: Շատ դեպքերում որոշ տրանսպորտային միջոցների որոշ ուղղությունների վրա թանկ լինելը չի կարող սկզբունքային ազդել լայն սպառման ապրանքների բարձր գների վրա: Վերջին հաշվով, եթե մեկ տոննա փոխադրման վրա երկու դոլար է ավելանում, այդ գումարը բաժանեք 1 տոննայի վրա և տեսեք, թե դա հացի գնի վրա ինչպես կարող է ազդել: Բայց դա միշտ հանդիսանում է այդ թանկացումները ներկայացնելու պատճառ:

– Մոտ երկու ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ հաստատելու մասին: Այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատել, ստեղծվո՞ւմ են այդ հավասար պայմանները:

– Անկեղծ ասած, դեռ փոփոխություններ չեմ նկատում, բայց ուզում եմ հավատալ, որ այդպես կլինի: Նկատի ունեմ այն հանգամանքը, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ ստուգումների կամ այլ գործընթացների տեսքով վերաբերմունքը մի փոքր այլ էր, նրանց ձեռք տալը տաբու էր, հիմա այնտեղ, որքանով ես տեղեկացված եմ, սկսվել են ստուգումներ, մի բան, որ վերջին 20 տարում չեմ հիշում:

– Տնտեսվարող ո՞ր սուբյեկտներին նկատի ունեք:

– Կան, և ես չեմ ուզում նշել, քանի որ եթե մեկին նշեմ, պետք է մյուսին էլ նշեմ: Համենայնդեպս, կարծում եմ, որ տարբեր կազմակերպություններում կան ստուգումներ: Իսկ ես ուզում եմ հավատալ, որ այդպես կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում