Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Սարգսյանն Էրդողանի հետ չի կարող կրկնել «ֆոտբոլային դիվանագիտությունը». Արիս Նալջի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, ներկայումս Ստամբուլի IMC հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար, նույն հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Կամուրջ» հաղորդման հեղինակ Արիս Նալջին:

-Պարոն Նալջի, վերջերս թուրքական «Թարաֆը» գրել էր, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել: Ըստ թերթի` Էրդողանն արդեն իսկ հրահանգել է մինչև սեպտեմբեր ավարտել սահմանը բացելու հետ կապված բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Ի՞նչ հիմքեր ունի իրականում այս հրապարակումը:

-Կողմերից որևէ մեկը չհերքեց այս լուրը: Սա, իհարկե, որոշակի նպատակով շրջանառության մեջ դրված լուր էր՝ ճշտելու հասարակական տրամադրությունները հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Ես տեսնում եմ, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում նոր փուլ է սկսվում, որ ուղիղ Թուրքիա-Հայաստան հարաբերություններ չեն լինելու, այլ լինելու են Թուրքիա-Ռուսաստան բանակցություններ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Ռուսաստանը ցանկանում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելով, ավելի մեծ դերակատարություն ունենալ Մինսկի խմբում: Եթե Ռուսաստանը Մինսկի խմբում ձգտում է առաջնորդության, տարածաշրջանում ավելի ամուր դիրքերի ու ազդեցության, և ինչպես տեսնում ենք՝ դա ստացվում է, Թուրքիան պետք է ջանա հաշվի առնել Ռուսաստանին և Ռուսաստանի հետ բանակցություններ վարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությքամբ:

Էրդողանն ամենայն հավանականությամբ կընտրվի: Բայց Թուրքիայի հանրությանը հետաքրքրում է հետևյալ հարցը՝ էրդողանը 2015-ին Հայոց Ցեղասպանության ուղղությամբ քայլ կանի՞, թե՞ ոչ: Իմ կարծիքը հետևյալն է, որ 2014 թ. ապիրիլի 23-ին ինչ-որ ասաց Էրդողանը քայլ էր, բայց 2015 թ. չեմ կարծում, թե ավելի քայլեր կլինեն:

Իսկ հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական հարցերի հետ է կապված, և երևի եթե ներդրում լինի Թուրքիայում, ապա սահմանի բացման մասին կմտածեն, իսկ եթե հայացք նետենք հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված կետերին, ապա չի բացառվում, որ սահմանը բացվի երրորդ կողմերի, հետո նոր՝ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար: Բայց ես չեմ մտածում, որ 2015-ին կամ առաջիկա մի քանի տարիներին դա տեղի կունենա, այլ տասը կամ քսան տարվա քաղաքականության հարց է:

Տեսնենք՝ ինչ կլինի։ Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանի բացումը խաղ է, որովհետև Թուրքիան իր բոլոր սահմաններում վատ դրություն է ստեղծել և ուզում է ակտիվացնել մեկ այլ սահման՝ Հայաստանի հետ սահմանը: Քաղաքականության մեջ նման փոքր քայլերով ավելի մեծ արձագանքների է ձգտում Թուրքիան, ինչպես Ցեղասպանության հարցի մասին Էրդողանի ելույթը, որը ևս մեծ արձագանք ստացավ: Նույնը նաև սահմանի հարցն է: Մի քանի թերթերի, այդ թվում՝ «Թարաֆ»-ի միջոցով երևի էրդողանն ուզում էր թեմայի մասին խոսակցություններն ակտիվացնել և տեսնել, թե Թուրքիայի հանրությունն ինչպես է արձագանքում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին:

Իմ կարծիքն այն է, որ վատ չարձագանքեցին, բայց Թուրքիայի հանրության համար ոչ սահմանի բացումն էկարևոր, ոչ էլ փակ մնալը: Թուրքիայում առաջնահերթկարևորություն ունեն ընտրությունները, ևսահմանի բացումը կարող է ընտրությունների ժամանակ մեկ գիշերվա մեջ կարգադրվի՝ի շահ ընտրվելիք իշխանության, բայց չեմ կարծում, որ 2015թ. Ցեղասպանության ուղղությամբ քայլ կլինի:

Իբրև հայ՝ չեմ ցանկանում, որ Ցեղասպանության հարցն այսպիսի փոքր քաղաքական քայլերով լուծում ստանա, քանի որ սա թուրք և հայ ժողովուրդների հարցն է, ոչ թե երկրների իշխանությունների հարցը: Սա կարևոր է երկկողմ հարաբերությունների համար, բայց սա ժողովուրդների հարցն է:

-Հնարավո՞ր է՝ սահմանի բացումը թելադրվի Արևմուտքից և ավելի մոտ ապագայում դառնա իրականություն: Չէ՞ որ այդպես Արևմուտքը ուղիղ կապ կստեղծի Հայաստանի հետ, ինչպես և տարիներ շարունակ առաջարկում էին ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունների ժամանակ:

-Այո, Արևմուտքի կողմից կարող է լինել նման բան: Արևմուտքը ցանկանում է, բայց չի ստացվում: Երկու տարի է՝ ցանկանում է Վան-Երևան թռիչքներ կազմակերպել, Գյումրի գնացքի գիծը ստանալ… Բայց պետք է խորհենք այս մասին. թուրքական կողմն է, որ Հայաստանի սահմանը փակել է, այսօր քրդերն են, որ ճնշում են հայկական սահմանի բացման համար, որովհետև իրենց հարաբերությունները, ներդրումները, տնտեսական հարցերը պետք է լուծվեն, պետք է կարողանան արտադրություն զարգացնել դեպի կովկասյան երկրներ և հարևան երկրներ, այլ ճանապարհներ պետք է գտնեն Հայաստանի հետ:

-Հաշվի առնելով Դավութօղլուի հայտնի հոդվածը Ցեղասպանության բարոյական կողմի մասին՝ ի՞նչ կարելի է ակնկալել Թուրքիայից: Ի՞նչ ուղերձ էր դա Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին:

-Պաշտոնյաները ձգտում են Ցեղասպանության մասին շատ խոսել Թուրքիայում մարդկային առումով, սա ձև է՝ քաղաքական մարդիկ մարդիկ խոսում են մարդկային հումանիստական լեզվով՝ միևնույն ժամանակ պնդելով նաև, որ թուրքեր են մահացել, դա Օսմանյան կայսրության հարցն էր, երկրի պայքարն էր: Սրանք խոսքեր են, որոնք օգտագործվում են հայերի և սփյուռքահայերի աչքին լավը երևալու համար, բայց ոչ իրական քայլեր անելու համար: Փոքր քայլերով ուզում են մեծ քայլերի արձագանք և ազդեցության արդյունք ստանալ: Իսկ մենք, ովքեր հետևում ենք այս հարցին, շատ լավ գիտենք, որ այս փոքր քայլերը միայն ցուցադրական բնույթ են կրում և ուղղված են ցույց տալու աշխարհին՝ ԵՄ-ին, ԱՄՆ-ին, որ իրենք ուզում են հարաբերություններ վերականգնել, բայց Հայաստանը չի ցանկանում: Չեմ կարծում, որ սա կհաջողի: Բայց տեսնենք, թե 2015-ին ինչ անակնկալ կմատուցեն թուրքական իշխանությունները:

-Գուցե միամիտ է խոսել այս մասին, ամեն դեպքում, քննարկել պետք է: Հնարավո՞ր է ընտրվելու դեպքում Էրդողանն ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը:

– Չեմ կարծում: Էրդողանն ընտրվելու դեպքում չի գա Հայաստան: Եթե ընտրվի օգոստոս ամսին, աչքի տակ ունենալու է այլ առաջնահերթություններ՝ քրդական հարց, տնտեսական հարցեր, համակարգի փոփոխություն, իսկ հայ-թուրքական հարաբերությունները գուցե ինչ-որ ակտիվության փուլ մտնեն, բայց այլ մակարդակի բանակցություններում, ոչ Էրդողան-Սարգսյան: Այդ հարցը կսկսի քննարկվել ԱԳ նախարարների մակարդակով: Չսպասենք, որ Էրդողան-Սարգսյան շփումը կլինի Գյուլ-Սարգսյան շփման կրկնությունը։ Էրդողանն այլ դեմք է, նա փոխելու է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ողջ ձևը և Թուրքիայի կեցվածքը: Ուստի չեմ կարծում, թե կընդունի Սերժ Սարգսյանի հրավերը:

-Այսինքն՝ Գյուլ-Սարգսյան «ջերմություն»-ը, ֆուտբոլային դիվանագիտությունը չի կարող կրկնվել Էրդողանի դեպքում, որն իրեն հռչակել է հարևանների հետ խնդիրները կարգավորող գործիչ:

Իհարկե այդպես է: Նրանք տարբեր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում