Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանի կարծիքով՝ պատերազմի վտանգ կա, որովհետև այն պաշտոնապես ավարտված չէ՝ ընդամենը հրադադարի ռեժիմում ենք, «և՛ մեր պաշտպանության նախարարը, և՛ մեր գերագույն գլխավոր հրամանատարը միշտ էլ նշել են, որ խաղաղությունը պաշտպանելու համար պետք է միշտ էլ պատերազմի պատրաստ լինենք»:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում մեր բանակը կարող է համարժեք պատասխան տալ․ «Հիմա էլ տալիս է այդ պատասխանը, չնայած այս դիվերսիաների հակառակորդը ևս զոհեր է ունենում, դիվերսիոն խումբն էլ բացահայտվեց: Ցանկալի չէ նման երևույթների ականատես լինենք, ցավոք, ունենում ենք երիտասարդ զոհեր, նույնիսկ խաղաղ բնակիչներ են տուժում: Սա է իրականությունը, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք»,- ասաց նա:
Մնացական Մնացականյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտության դեպքում ռազմավարական գործընկեր Ռուսաստանը իր պարտականությունը կկատարի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: