Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ո՞ւր է քաղաքական փաթեթը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումն, իհարկե, մտահոգում է մեզ, սակայն հայ-ռուսական հարաբերությունը ռազմական ոլորտում իր ծավալներով շատ ավելին է, քան ռուս-ադրբեջանականը: Արգենտինայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ ռուսական զենքի վաճառքից մտահոգության մասին, իսկապես խառնել է հայաստանյան իշխանական և մերձիշխանական միջավայրը, և կարծես թե շիլաշփոթ է ստեղծվել:

Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին էլ անակնկալի է բերել, և նրանք մի կողմից հասկանում են, որ պետք է աջակցել Սերժ Սարգսյանի հայտարարությանը, մյուս կողմից` զգուշանում են չընկնել ծուղակն ու այդ հայտարարության համար պատասխան չտալ Ռուսաստանի առաջ: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը իսկապես դարձել է արդեն հայաստանյան օրակարգի կարևոր մաս: Նույնիսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է հայտարարում, որ զենք վաճառելով Ադրբեջանին` Ռուսաստանը կկորցնի Հայաստանին որպես դաշնակից:

Իհարկե, այս ամենը ամենայն հավանականությամբ պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով, որն էլ հենց թելադրվում է Սերժ Սարգսյանի գործողություններով: Ինչո՞ւ, ինչի՞ համար, ո՞ւմ երաշխիքներով, ո՞ւմ տված, այսպես ասած, ոգով է Սերժ Սարգսյանը նման հայտարարություններ արել` ոչ ոք չի հասկանում, Սերժ Սարգսյանն իր բնույթի և ոճի համաձայն չի կիսվում իշխանական միջավայրի հետ: Սակայն նա արել է քայլ, և բոլորը այդ միջավայրում սկսել են մտածել, որ առնվազն հետ չմնալը անհրաժեշտ է: Մյուս կողմից` հայաստանյան իշխանական ու մերձիշխանական միջավայրը իսկապես տագնապի մեջ է, որովհետև Ռուսաստանի վաճառած զենքով սպառազինվող Ադրբեջանը սկսել է ավելի հաճախ կրակել, ավելի հանդուգն կրակել և ավելի հեռու կրակել, անգամ հեռու ներթափանցել հայկական տարածք:

Այսինքն` իսթեբլիշմենթն զգում է, որ արդեն վտանգը անմիջականորեն մոտ է մաշկին, և այդ իսկ պատճառով արդեն բարձրաձայնում են դժգոհությունները Ռուսաստանի հասցեին: Բարձրաձայնում են մարդիկ, որոնք լռում էին տարիներ շարունակ: Ի՞նչ է` Ռուսաստանը նո՞ր է զենք վաճառում Ադրբեջանին, նո՞ր է նրա հետ սերտ հարաբերություններ կառուցում: Բացարձակապես ոչ: Ռուսաստանն այդ գործով զբաղված է առնվազն 2000-ականների կեսերից, երբ Հայաստանում, ըստ էության, բաժանում էին կամ պատրաստվում էին բաժանել ռուսական տարբեր ծագման գումարներով գոյացող հայաստանյան շինարարական հսկա կարկանդակը:

Այն ժամանակ ոչ ոք ծպտուն անգամ չէր հանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ռազմավարական» բացադրիչի հաճախակի օգտագործման, ներդրման կապակցությամբ, ոչ ոք չէր փորձում քաղաքական գնահատական տալ ռուս-ադրբեջանական հարաբերությունը սերտացնելու և խորացնելու Պուտինի փորձերին: Մինչդեռ այն հարաբերությունները, որ կան այսօր, հիմնադրվել են հենց այդ ժամանակ, ռազմավարական նշանառության տակ են վերցվել հենց այդ ժամանակ: Սակայն այն ժամանակ Երևանում զբաղված էին կարկանդակի բաժանմանը պատրաստվելով:

Այսօր Երևանում է՛լ կարկանդակ չկա, այսօր արդեն եկել է պատասխանատվությունը բաժանելու ժամանակը, և այդ իսկ պատճառով բոլորը փորձում են պատասխանատվության իրենց բաժինն ինչ-որ տեղ խցկել` միայն թե հեռու իրենցից: Այսինքն` ընդամենը մեծացել է լռելու դիմաց ավելի թանկ վճարելու ռիսկը, քան խոսելու պարագայում: Եվ այդ իսկ պատճառով, ներկայումս հայկական իսթեբլիշմենթը զգուշորեն, շատ կասկածամտորեն մոտենում է, այսպես ասած, ոսկե միջինին՝ մի քիչ խոսում են, մի քիչ լռում, կամ ինչպես ժողովուրդը կասեր՝ թե նալին են խփում, թե մեխին:

Այսինքն` իրականում այս ամենը բացարձակապես չի խոսում որևէ հիմնարար փոփոխության մասին, որ կարող է տեղի ունեցած լինել հայկական իսթեբլիշմեթի մտապատկերում, աշխարհաքաղաքական պատկերացումներում: Համենայնդեպս, այն, ինչ կա առայժմ, որևէ կերպ չի կարող խոսել դրա մասին: Մենք ականատեսը չենք համակարգված քաղաքական ռազմավարության փոփոխության, այլ ականատեսն ենք, այսպես ասած, շղթայական մի ռեակցիայի, որ գալիս է Սերժ Սարգսյանից: Միգուցե Սերժ Սարգսյանի համար այդ ամենը ունի ինչ-որ տրամաբանություն և ռազմավարություն, բայց քանի որ նա ակնհայտորեն չի կիսվում դրանով իսթեբլիշմենթ կոչվածի հետ, տրամաբանությունն ընդհատվում է և սկսվում է շղթայական ռեակցիան:

Այլ կերպ ասած` ավելի շուտ ականատես ենք լինում բնազդի, որը միգուցե մի քիչ Սերժ Սարգսյանը կօգտագործի, մի քիչ Ռուսաստանը կօգտագործի, մի քիչ կօգտագործի միգուցե Արևմուտքը: Եվ չի բացառվում, որ այդ քառուղիներում ինչ-որ օգտակար բաներ լինեն նաև Հայաստանի համար: Սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ շարունակում է լինել վտանգավորի սահմաններում, ընդ որում` ավելի ու ավելի սրվող վտանգավորի սահմաններում, քանի որ մենք տեսնում ենք քաղաքական պատասխանատվությամբ «էլիտայի» լիակատար բացակայություն:

Հակառակ դեպքում, Ռուսաստանի գործողությունների, այդ թվում` զենքի վաճառքի հանդեպ Հայաստանի մոտեցումը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ստացած կլիներ միանգամայն հստակ քաղաքական փաթեթավորում և մատուցում: Մինչդեռ դրա փոխարեն, Սարգսյանի հայտարարությունը տարաբնույթ այլ իշխանական կամ իշխանամերձ մեկնաբանություններով հնարավորինս հեռացվում է քաղաքական բնույթից: Եվ եթե կա կազմակերպված մի տարր, ապա երևի թե հենց դա է՝ հնարավորինս լղոզել արված հայտարարության քաղաքական տարրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում