Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրեն Գևորգ Պողոսյանը չի ցանկանում ճանաչել Ահարոն Ադիբեկյանին:
«Ահարոն Ադիբեկյանը PR-ով է զբաղվում, նա սոցիոլոգ չէ, իմ կոլեգան չէ»,- հայտարարեց այսօր Պողոսյանը:
Խոսելով առաջիկա ԱԺ ընտրությունների մասին՝ Պողոսյանը նշեց, թե խորհրդարանում հայտնվելու մեծ շանսեր ունի Հայ ազգային կոնգրեսը:
«Ընտրությունների մասին ինչ-որ բան ասելը դեռ շուտ է: Այսօրվա վիճակով կարելի է ասել, որ Կոնգրեսը ԱԺ անցնելու շանսեր ունի»,- նշեց նա: