Thursday, 28 03 2024
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»
ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Հայաստանը «խուսանավումների» բարդ հանգույցում. ռուս սահմանապահների «դիլեման»
Արագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված

«ԱՀԿ անդամ Հայաստանը պարտավորություններ ունի Ուկրաինայի առջև»

Ուկրաինան, ի պատասխան ռուսական կողմի տնտեսական սպառնալիքների ու բացատրությունների պահանջի, պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության առաջ հարց բարձրացնել 2015թ. հունվարի 1-ից գործող Եվրասիրական տնտեսական միության ձևավորման ու հնարավոր ռիսկերի մասին: Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլի Զվարիչը նշել է, որ Կիևը մասնավորապես հարց է դնելու այն մասին, թե՝ «արդյոք ստիպվա՞ծ է լինելու Հայաստանը, այդ միություն մտնելով, օրինակ, վերանայել մաքսային սակագները ԱՀԿ-ի մյուս երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ առևտուր անելիս, քանի որ մենք գիտենք, որ Հայաստանը նույնպես ԱՀԿ անդամ է»: Հասկանալի է, որ Կիևի ներկայացուցչի այս հայտարարությունը պետք է դիտարկել քաղաքական ենթատեքստում, որն ունի բավականին հիմնավոր տնտեսական բաղադրիչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2002-2003թթ. Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, այնուհետև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակից, Ուկրաինայում գործող Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների հեղինակավոր կենտրոնի («Ռազումկովի կենտրոնի») տնտեսական ծրագրերի ղեկավար, տնտեսագետ, պրոֆեսոր Վասիլ Յուրչիշինը բացատրեց այս պահանջի տնտեսական բոլոր հիմքերն ու խնդրի կարգավորման հնարավորությունները:

Նա նշեց՝ քանի որ ՀՀ-ն ԱՀԿ անդամ է և պատրաստվում է միանալ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, այդ թվում՝ Մաքսային միությանը, ուստի եթե նույնիսկ տեղի ունենա ԱՀԿ կանոնների որոշակի վերանայում, իհարկե՝ այդ վերանայումը չպետք է խախտի այն բոլոր պարտավորությունները, որոնք և՛ Հայաստանը, և՛ Ուկրաինան ստանձնել են ԱՀԿ անդամակցության ժամանակ, քանի որ կողմերից որևէ մեկը չպետք է խախտի ԱՀԿ կանոնները՝ ելնելով որոշակի քաղաքական հիմքերից:

Ըստ նրա՝ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է: Յուրչիշինի խոսքով՝ հարցը հետևյալն է՝ որ Ուկրաինան չի դառնա ինչ-ինչ վերանայումների նախաձեռնող այս կամ այն միությունների շրջանակներում, քանի որ Ուկրաինան մշտապես հետևողականորեն պաշտպանել է ինտեգրացիայի ընդլայնման գաղափարը, Ուկրաինան եղել է նախաձեռնողներից մեկը, հեղինակը և լոկոմոտիվը, որպեսզի հետխորհրդային ողջ տարածքում ազատ առևտրի գոտու կանոնները առավելագույնս գերիշխեն, սակայն վերանայումներ, ընդդեմ Ուկրաինայի, չեն բացառվում Ռուսաստանի նախաձեռնությամբ;

«Ռուսաստանը ՄՄ-ի շրջանակներում հայտարարել է՝ եթե Ուկրաինան ստորագրում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը կարող է դառնալ մաքսատուրքերի բարձրացման նախաձեռնող իր շուկաների պաշտպանության համար: Ռուսաստանը, հասկանալի է, չի կարողանա բարձրացնել այդ մաքսատուրքերը ԱՀԿ-ում իր ստանձնած պարտավորություններից ավելի, բայց ամեն դեպքում Ուկրաինայի դեպքում որոշակի բարձրացումների հնարավորություն կա: Այստեղ է վտանգը:

Այստեղ մեկ այլ հանգամանք ևս առաջանում է. Հայաստանն այս կամ այն աստիճանով իր վրա պատասխանատվություն է վերցրել ՄՄ-ի շրջանակում, նաև իրականացրել է որոշակի աշխատանք այս ուղղությամբ, ուստի կարելի է ենթադրել, որ Հայաստանը պետք է գնա ռուսական նախաձեռնություններին հետևելու հետքերով կամ կարող է որպես ձայնի իրավունք ունեցող ՄՄ անդամ Ռուսաստանին ապացուցի, որ նման բնույթի սահմանափակումներ ու «սանկցիաներ» գործի դնել պետք չէ:

Հետևաբար ես մտածում եմ, որ Ուկրաինայի կողմից քիչ հավանական է, որ լինեն ինչ-ինչ էական նախաձեռնություններ, իսկ Ռուսաստանի կողմից, ցավոք, հնարավոր են, և ՄՄ անդամները մեծամասնությամբ ստիպված կլինեն հետևել պրոյեկտների առաջնորդին:

Այս իրավիճակում կարելի է հաստատ ասել, որ Ուկրաինան պետք է ու կդիմի որոշակի պաշտպանական պատժամիջոցների, բայց ընդգծեմ՝ այստեղ այդ պատժամիջոցները կարող են վերաբերել այն երկրներին, որոնք չեն հանդիսանում ԱՀԿ անդամ: Օրինակ՝ ներկայում հաղորդագրություն է արդեն տարածվել, որ Ուկրաինան պատրաստվում է մտցնել հավելյալ պաշտպանիչ մաքսատուրքեր Բելառուսից ներկրվող ապրանքների դեպքում՝ որպես պատասխան առևտրային այն միջոցառումների, որոնք անցկացվում են Ռուսաստանի հետ միասին՝ ի հաշիվ Ուկրաինայի: Բելառուսը գնաց Ռուսաստանին աջակցելու ուղով, Ուկրաինան պետք է պաշտպանի իր շուկաները և պաշտպանի քաղաքակիրթ միջոցների շրջանակում, և քանի որ Բելառուսը չի հանդիսանում ԱՀԿ անդամ, ապա ինչպես Բելառուսը կապված չէ որևէ պարտավորությամբ Ուկրաինային, այնպես էլ Ուկրաինան պարտավորություններ չունի Բելառուսի առջև: Բայց ԱՀԿ անդամ երկրների նկատմամբ Ուկրաինան, ավելի քան վստահ եմ, չի դիմի միջոցների, որոնք դուրս են գալիս ԱՀԿ համաձայնագրի սահմաններից, ԱՀԿ անդամ երկրներն իրար նկատմամբ պարտավորություններ ունեն»,- ասաց տնտեսական վերլուծաբանը:

Վերջինիս համոզմամբ՝ հարցը կարող է կարգավորվել երկկողմ բանակցությունների միջոցով: «Կարծում եմ, որ ԱՀԿ անդամ երկրները, որոնք կունենան այլ պարտավորություններ և հանձնառություններ, այլ միություններ, երկկողմ ձևաչափում համաձայնություններ կարող են ձեռք բերել: ՄՄ-ի շրջանակներում Ռուսաստանի գլխավորությամբ ֆորմալ կերպով կա նման դիրքորոշում, որ երկրներն ունեն իրավունք պաշտպանելու սեփական իրավունքները, պայմանավորվելու, փաստարկելու այս կամ այն դիրքորոշումը:

Ուստի բնական կերպով եթե ՄՄ անդամ երկրների մեծամասնությունը Ռուսաստանի գլխավորությամբ ամեն դեպքում չողջունեն Ռուսաստանի քաղաքականությունը, ապա, իհարկե, պաշտպանվածության մակարդակն այլ կլինի: Բայց, ցավոք, ներկայում մենք տեսնում ենք, որ ճնշող մեծամասնության դեպքում Ռուսաստանը դոմինանտ է իր քաղաքական և տնտեսական դիրքորոշումներով, թելադրանքով»,- ասաց Վասիլ Յուրչիշինը:

Հիշեցնենք, որ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն ավելի վաղ մանրամասնել էր, որ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամությունից ի վեր, Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր:

«Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը Հայաստանն իր վրա վերցրել է ԱՀԿ-ի շրջանակներում: Քանզի Հայաստանի առևտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ», – ասել էր Շուվալովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում