Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

«Ի՞նչ եք անում, ա՛յ մարդասպաններ». Հարբած զինվորները ծեծի են ենթարկել հոսպիտալի բժիշկներին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի, Դավիթ Մարկոսյանի, Գարեգին Դանիելյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Մանուկյանը, ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, երկրորդ հարկի հիվանդասենյակում, ալկոհոլի ազդեցության տակ, նույն բաժանմունքում բուժվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողություն անող, իրենց նկատմամբ պետ հանդիսացող՝ զորամասի՝ հոսպիտալի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ:

Մանուկյանը բռնություն է գործադրել Ս. Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել ու պատռել է նրա շապիկը, կողապահարանը որպես զենք օգտագործելով՝ նետել են համապատասխանաբար՝ Մանուկյանը՝ Օհանյանի ուղղությամբ, իսկ Թորոսյանը՝ Բաբաջանյանի ուղղությամբ:

Այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, մոտ տասնհինգ րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Մարկոսյանը, բացի վերոհիշյալ արարքներից, բջջային հեռախոս պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է կոնսուլտացիայի նպատակով հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ներկայացած ժամկետային զինծառայող Գարեգին Դանիելյանի հետ, հարվածել է նրան՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Ժամկետային զինծառայող Գարեգին Դանիելյանն իր հերթին, ըստ մեղադրանքի, զորամասի հանգստի սենյակում կատարել է անդամախեղում, իսկ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, վիճաբանության մեջ մտնելով Դավիթ Մարկոսյանի հետ, նրա կողմից իրեն հարվածելուց հետո ինքն էլ բռնություն է գործադրել ու ոտքով մեկ անգամ հարվածել Դավիթի ոտքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Այսօր շարունակվեց տուժող ճանաչված բժիշկների հարցաքննությունը:

Տուժող Էմիլ Բաբաջանյանը հայտնեց, որ երբ ահազանգ են ստացել ու մտել են երկրորդ հարկի միջանցքի վերջում գտնվող հիվանդասենյակ, Ռազմիկ Մանուկյանը եղել է գոտկատեղից մերկ վիճակում:

Երբ հոսպիտալի պետ Օհանյանն ու բժիշկ Հովհաննիսյանը կողապահարանի մեջ հայտնաբերել են ալկոհոլի պարունակությամբ շիշը, Ռազմիկ Մանուկյանի և հիվանդասենյակում գտնվող Արշակ Թորոսյանի պահվածքը դարձել է ագրեսիվ, նրանք հայհոյանքներ են տվել:

Տուժող Բաբաջանյանն ասաց, որ հիվանդասենյակը փոքր էր, բայց հոգեբուժական բաժանմունքի սենյակը տիպային հիվանդասենյակից տարբերվում է՝ մուտքի դուռ չունի, ասես միջանցքի շարունակությունը լինի:

Ինքը՝ Բաբաջանյանը, սենյակում փորձել է զսպել ագրեսիվ խոսող Թորոսյանին, որպեսզի նա չմոտենա հոսպիտալի պետ Օհանյանին: Երբ Բաբաջանյանին թվացել է, թե հանգստացրել է Թորոսյանին, տարել սենյակի հեռավոր անկյունը, նրան բաց է թողել ու շրջվել:

Հետո բժիշկ Բալայանից իմացել է, որ այդ ժամանակ Թորոսյանը վերցրել է կողապահարանը և ցանկացել է խփել իր գլխին: Բալայանը կանխել է այդ հարվածը՝ ձեռքով կողապահարանին խփելով ու մի կողմ գցելով:

Դավիթ Մարկոսյանն իր գործողություններով չի տպավորվել տուժող Բաբաջանյանի հիշողության մեջ:

Տուժողը պնդեց, որ հոսպիտալի պետն ու բժիշկներն ի սկզբանե փորձել են հոգեբուժական բաժանմունքից դուրս բերել ալկոհոլ օգտագործած ու ագրեսիվ պահվածք դրսևորող հիվանդներին՝ Ռազմիկ Մանուկյանին, Արշակ Թորոսյանին:

Նրանց ուզում էին դուրս բերել դուրս հրավիրելու եղանակով: Ըստ տուժողի՝ հիվանդների նկատմամբ բժիշկները ֆիզիկական ուժ չեն գործադրել:

Թե ինչից են այդ դեպքում առաջացել հիվանդների մարմնական վնասվածքները հարցին տուժողը պատասխանեց, որ դրանք կարող էին առաջանալ հետևյալ մեխանիզմով. երբ խմած հիվանդները փորձում էին հարձակվել հոսպիտալի պետի ու բժիշկների վրա, վերնաշապիկ ու բժշկական հագուստ էին պատռում, աթոռակ ու կողապահարան վերցնում՝ բժիշկներին խփելու համար, կարող էին գլխով հարվածել նույն այդ աթոռակին կամ կողապահարանին ու վնասվածք ստանալ:

«Անձամբ ես ոչ մեկին չեմ հարվածել»,- ասաց տուժողը:- «Բայց զսպման արդյունքում հնարավոր է ամբաստանյալների դեմքերին վնասվածք առաջանար, օրինակ, եթե բժիշկը ձեռքն առաջ մեկներ ու չթողներ, որ հիվանդն իրեն հարվածի»:

Տուժողը նշեց նաև, որ երբ իրենք արդեն դուրս են բերել Ռազմիկին ու Արշակին, և բաժանմունքի հիվանդները ջարդում էին բաժանմունքի պատուհաններն ու դռները, կարող էին իրար նույնպես հարվածած լինել: Բայց որ ամբաստանյալներն իրար հարվածեն՝ ինքը չի տեսել:

Դավիթ Մարկոսյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանի մանրամասն հարցերին, թե ամբաստանյալների որ վնասվածքն ինչպես կարող էր առաջանալ, տուժող Բաբաջանյանը պատասխանեց, որ ինքը դատաբժիշկ չէ, նման հարցերին պատասխանելու իրավասություն չունի:

Ըստ տուժողի՝ ամբողջ իրարանցումը տևել է քառասուն րոպեից մինչև մեկ ժամ:

Տուժողը հստակեցրեց, որ յոթ բժիշկ է եղել սենյակում՝ հոսպիտալի պետ Օհանյանը, բժիշկներ Հովհաննիսյանը, Բալայանը, Բաբաջանյանը, Հովսեփյանը, ինչպես նաև երկու հերթապահները: Վերջիններիս, ինչքան հիշում է, ինքն է կանչել, որ կարողանան ավելի արդյունավետ իրականացնել հսկողությունը:

Արշակ Թորոսյանի ագրեսիվությունը տուժողը հասկացել է նրա բարձր ձայնից, արտաբերած նախադասությունից՝ «Բ.-ի տղերքը մեզ պալիտ են արել», հնչեցրած հոյհոյանքներից:

«Ես պարտավոր էի բաժանմունքում կատարվող ցանկացած վատ արարք սաստել: Ավելի հեշտ է կանխել, քան սպասել, որ ծանր հետևանքներ լինեն ու նոր միջոցներ ձեռք առնել»,- ասաց տուժող Բաբաջանյանը:

Պաշտպանի հարցին՝ «Ձեզ որպես ի՞նչ են տուժող ճանաչել, եթե ոչ մի վնասվածք չեք ստացել», տուժողը պատասխանեց. «Երևի այն փաստով, որ Թորոսյանը փորձել է իմ գլխին հարվածել կողապահարանով»:

Տուժող բժիշկ Լևոն Բալայանը հայտնեց, որ նոյեմբերի 2-ի երեկոյան ինքը զորամասի հոսպիտալում վիրահատության էր: Իր հետ վիրահատարանում էին նաև բժիշկներ Հովսեփյանն ու Բաբաջանյանը: Վիրահատությունը նոր էին վերջացրել, երբ հոսպիտալ է եկել հոսպիտալի պետ Օհանյանը և ասել, որ տեղեկություն է ստացել հոգեբուժական բաժանմունքում ռեժիմի խախտման վերաբերյալ:

Բժիշկ Բալայանը՝ սպիտակ խալաթով, Բաբաջանյանն ու Հովսեփյանը վիրահատական երկնագույն արտահագուստով միացել են հոսպիտալի պետին ու համայցի են գնացել: Բժիշկ Հովհաննիսյանը ևս եղել է սպիտակ խալաթով:

Հոսպիտալում ոգելից խմիչք օգտագործելն արդեն իսկ ռեժիմի խախտում է:

Բժիշկները հնչեցրել են հոգեբուժական բաժանմունքի դռան զանգը: Դուռը բացել են ուշացումով:

Բժիշկները բարձրացել են երկրորդ հարկ: Միջանցքի վերջում գտնվող հիվանդասենյակի մուտքի մոտ կանգնած էր Ռազմիկ Մանուկյանը՝ մինչև գոտկատեղը՝ մերկ:

Նա սկզբում ժխտել է, թե ալկոհոլ են օգտագործել: Երբ հոսպիտալի պետ Օհանյանն ու բժիշկ Հովհաննիսյանը գտել են ալկոհոլի պարունակությամբ շիշը, Ռազմիկ Մանուկյանի ու հիվանդասենյակում գտնվող Արշակ Թորոսյանի պահվածքը դարձել է ագրեսիվ:

Քաշքշուկ է առաջացել, երբ հոսպիտալի պետը հարցրել է՝ էս ի՞նչ է էստեղ կատարվում, խմո՞ւմ եք:

Օհանյանը ցանկանում էր Մանուկյանին ու Թորոսյանին դուրս բերել սենյակից ու հոգեբուժական բաժանմունքից:
Ռազմիկ Մանուկյանը փորձել է կողապահարանով հարվածել հոսպիտալի պետ Օհանյանին, մայոր Հովհաննիսյանը ձեռքով հետ է մղել կողապահարանը:

Սենյակի խորքում էր գտնվում Արշակ Թորոսյանը, նրան բժիշկ Բաբաջանյանը խանգարել է առաջ գալ, բայց երբ Բաբաջանյանը շրջվել է՝ կարծելով, թե Արշակն արդեն հանդարտվել է, վերջինս վերցրել է իր կողքին գտնվող կողապահարանը և փորձել է հարվածել Բաբաջանյանի գլխին:

Այս հարվածն էլ հետ է մղել ինքը՝ տուժող Բալայանը: «Ես դա տեսա, հրեցի կողապահարանը, թույլ չտվեցի, որ հարվածի»,- ասաց տուժողը:

Հետո, ըստ տուժողի, Ռազմիկը հայտարարել է, թե համաձայն է դուրս գալ բաժանմունքից: Ասել է, թե դրսում կբացատրի՝ ինչ է կատարվել:

Շարժվել են դեպի միջանցք:

Առաջինը դուրս է եկել մայոր Հովսեփյանը:

Այդ ժամանակ միջանցքի խորքից առաջ է եկել Դավիթ Մարկոսյանը: Հայհոյելով՝ նա փորձել է աջ և ձախ բռունցքներով հարվածել բժիշկ Հովսեփյանին:

Հովսեփյանը փաստորեն ինքնապաշտպանական նկատառումով գրկել է Մարկոսյանին, պահել, որ նրան զրկի հարվածելու հնարավորությունից:

Կարճ ժամանակ անց Դավիթը «բաց է ընկել» ու փախել:

Երբ բժիշկները դուրս են բերել Ռազմիկ Մանուկյանին ու Արշակ Թորոսյանին, Մանուկյանը պառկել է մուտքի մոտ ու գալարվել է՝ գանգատվելով պոչուկի շրջանի ցավից: Նա անհասցե հայհոյել է: Այդ ժամանակ Արշակ Թորոսյանը ոտքով հարվածել է բաժանմունքի մուտքի դռանը, ներսի հիվանդներին կոչ է արել ոտքի կանգնել, ամեն բան ջարդել-փշրել:

Ներսի հիվանդները ջարդել են մետաղե դուռը, ինչպես նաև պատուհանները: Դուրս են եկել բաժանմունքից, ոմանք դիմել են փախուստի:

Տուժողն ասաց, որ ինքը մարմնական վնասվածքներ չի ստացել, չնայած վայր է ընկել բաժանմունքի միջանցքում: Երբ դուրս էին գալիս, բաժանմունքի մյուս հիվանդները դուրս են թափվել միջանցք, տուժողը բախվել է նրանց ու ընկել է:

Ըստ տուժողի՝ Արշակ Թորոսյանը ցանկացել է կողապահարանով հարվածել բժիշկ Բաբաջանյանին, որովհետև վերջինս չէր թողնում, որ նա առաջանա ու միանա Ռազմիկին:

Տուժողը պնդեց. «Եթե ես չխանգարեի, կողապահարանը Բաբաջանյանի գլխին կդիպչեր»:

Պաշտպան Մարինե Թովմասյանը հարցրեց տուժողի կարծիքը քրեական գործում առկա այն տվյալի մասին, թե հիվանդներին ծեծել են սպիտակ խալաթով մարդիկ: Տուժողը հենց սպիտակ խալաթով է եղել դեպքի պահին:

Տուժող Բալայանն ասաց, թե ինքը ոչ ոքի չի հարվածել, իսկ փաստաբանի նշած տեղեկությանն էլ ուշադրություն չի դարձրել, որովհետև այդ տեղեկությունը տվել է մի անձ, ով ալկոհոլ է օգտագործել հիվանդասենյակում ու ցանկացել է ժխտել այդ և այն փաստը, որ իր կողապահարանում ալկոհոլով շիշ կա:

Ըստ տուժողի՝ բժիշկների կողմից հիվանդների նկատմամբ դիտավորությամբ բռնություն չի գործադրվել, եթե ինչ-ինչ գործողություններ եղել են, ապա դրանք կրել են հիվանդների ագրեսիան զսպելու, նրանց հարվածները կանխելու բնույթ:

«Ինչո՞ւ էր Դավիթ Մարկոսյանը բժիշկներին մոտենում՝ «Ի՞նչ եք անում, ա՛յ մարդասպաններ, էս ի՞նչ բեսպրեդել ա» բացականչություններով»,- հարցրեց պաշտպանը:
Տուժողը պատասխանեց, որ եթե հատակին նետեն երկու կողապահարանները, հնչեն բարձրաձայն հայհոյանքներ, գոռգոռոցներ լինեն, լսողը ամեն բան էլ կարող է մտածել:

Մարկոսյանի հարվածներից խույս տվող բժիշկ Հովսեփյանը կարողացել է մի պահ գրկել ու անշարժացնել Մարկոսյանին, վերջինս ջանք է գործադրել ազատվելու, և հնարավոր է, որ այդ ժամանակ է պատռվել Հովսեփյանի բժշկական հագուստի առջևի մասը: Հագուստը ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:

Արշակ Թորոսյանի շահերի պաշտպանը կասկած հայտնեց, թե փոքրամարմին ու կարճահասակ Թորոսյանը կարող էր կողապահարանը երկու ձեռքով բարձրացնել ու իջեցնել իրենից բարձրահասակ Բաբաջանյանի գլխին:

Նախագահողը խորհուրդ տվեց, որ պաշտպանն իր մեկնաբանությունները կատարի հետագայում՝ պաշտպանական ճառի ժամանակ:

Իսկ տուժող Բալայանը պնդեց, որ փոքրամարմին Թորոսյանը փոքր սենյակի նեղվածքի մեջ կարողացել էր երկու ձեռքով բարձրացնել հիվանդասենյակային փոքրիկ կողապահարանիկը և այն հաստատ կիջեցներ Բաբաջանյանի գլխին, եթե ինքը չկանխեր այդ հարվածը ու կողապահարանը մի կողմ չհրեր:

Այսօրվա նիստն այսքանով ավարտվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա տևական ընդմիջումից հետո՝ օգոստոսի 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում