Երեկ արքայազն Հարիի նախկին սիրեցյալ, 25-ամյա Քրեսիդա Բոնասի դեբյուտն էր Լոնդոնի Rosemary Branch Theatre-ում՝ հայտնում է spletnik.ru-ն:
Բոնասը Լիլի Էշլիի «Լճում հրեշ կա» (There’s A Monster In The Lake) բեմադրության մեջ մարմնավորել է գայլի:
30 հանդիսականների թվում էին աղջկա ընտանիքը, ինչպես նաև արքայազնի ընկեր Գայ Փելին:
Արևայրուք ընդունած Բոնասը կրել է Frame ապրանքանիշի սպիտակ կոմբինեզոն, սպիատակ կեդեր ու սև պայուսակ:
Նա նույն օրը հաջողությունը տոնել է փաբում, որտեղ արդեն նա կրել է սպիտակ տոպ, երկար կիսաշրջազգեստ ու Converse կեդեր: