Վրացական apsny.ge լրատվական կայքի հաղորդմամբ, Վրաստանի արտգործնախարարությունը ռուսական լրատվամիջոցներին մեղադրել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության շուրջ միտումնավոր կերպ կանխակալ հայտարարություններ տարածելու մեջ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, ըստ որի` այդ ամենը նպատակաուղղված կամպանիա է, որի նպատակը, ամենայն հավանականությամբ, բանակցությունների տապալումն է.
«Այն բանից հետո, երբ անարդյունք ավարտվեց ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ ռուս-վրացական բանակցությունների առաջին փուլը, կողմերը պայմանավորվեցին զերծ մնալ հրապարակավ հայտարարություններ հնչեցնելուց, սակայն շատ շուտով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խախտեց պայմանավորվածությունը:
Լավրովը, մասնավորապես, գնահատական տվեց ռուս-վրացական բանակցային գործընթացին` ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստվում է անդամակցել ԱՀԿ-ին` առանց Վրաստանի «օգնության»:
Բանակցությունների հերթական փուլը կայանալու է 1.5 ամսից, և ցավալի է, որ ռուսական լրատվամիջոցները միտումնավոր կերպ տեղեկատվություն են տարածում բանակցությունների վերջնական տապալման շուրջ»: